Արևելյան Ասիայի բորսաներում արծաթի գներն այսօր հերթական ռեկորդն են սահմանել: Reuters գործակալության փոխանցմամբ, արծաթի գինը մեկ շաբաթվա ընթացքում բարձրացել է 6%-ով և 31 տարվա մեջ առաջին անգամ գերազանցել 40 $/ունցիա սահմանագիծը:
Ոսկու գներն էլ են այս շաբաթ հատել պատմական սահմանագիծը: Այսօր ոսկին արժե 1466 $/ունցիա, ինչը նույնպես ռեկորդային ցուցանիշ է: Գործակալությունը նաև նշում է, որ ոսկու գինը 2010թ.-ի և 2011թ.-ի առաջին 3 ամիսների ընթացքում աճել են 30%-ով:
Ըստ վերլուծաբանների` թանկարժեք մետաղների գների աճը պայմանավորված է դոլարի անկմամբ, ինչպես նաև Մերձավոր Արևելքում հեղափոխական շարժումներով և նավթի գների աճով, իսկ Bloomberg-ը դա պայմանավորել է նաև եվրագոտու բարձր գնաճով, ինչպես նաև Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժով ու ցունամիով: