Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Դանի Ալվեսի գործակալը շտապել է հերքել շրջանառվող լուրերը, որ իր հաճախորդը նախնական պայմանագիր է ստորագրել ՊՍԺ-ի հետ:
Գործակալը նշել է, որ Ալվեսը չի պատրաստվում փոխել ակումբային գրանցումն ու մտադիր է նոր պայմանագիր ստորագրել:
Հիշեցնենք, որ Radio Marca-ն երեկ տեղեկատվություն էր տարածել, որ Ալվեսը 3 տարվա պայմանագիր է ստորագրել ՊՍԺ-ի հետ ու ստանալու է 9 մլն եվրո տարեկան աշխատավարձ:







































