Americana at Brand առևտրի և զվարճանքի համալիրը ներողություն է խնդրել հայ վաճառողներից այն բանից հետո, երբ կենտրոնի ղեկավարությունը որոշել էր արգելել վաճառել ապրանքներ՝ դրանք որակելով «անպատշաճ»։ «Ցավալի թյուրիմացության» համար հայտարարությունը, որով կենտրոնը ներողություն է խնդրել Թինա Չալջյանից, Ալեքս Կոդագոլյանից և Արմին Հարիրիից, տեղադրվել է կենտրոնի ֆեյսբուքյան էջում։
Երկուշաբթի հաղորդվել էր Ցեղասպանության թեմայով վերնաշապիկների վաճառքը դադարեցնելու Americana-ի որոշման մասին։
Անցած ամիս երեք երիտասարդ հայեր տաղավար էին վարձակալել՝ վաճառելու իրենց 1915.com կայքում գովազդվող վերնաշապիկներ, գլխարկներ և հագուստի այլ տարրեր։










































