Հյուսիսային Իսպանիայի կենսաբազմազանությունը հարստացել է երկու նոր տեսակի խխունջներով: Zospeum vasconicum և Zospeum zaldivarae խխունջները պատկանում են կույր ու թափանցիկ խխունջների խմբին, որոնք ապրում են Հյուսիսային Իսպանիայից մինչև նախկին Հարավսլավիայի Դինարյան Ալպերն ընկած քարայրների կեղտոտ ու խոնավ պատերին:
Թափանցիկ խխունջները գիտնականների միջազգային արշավախումբը հայտնաբերել էր 2012-ին:
Քարայրային խխունջներն ունեն ընդամենը 1 մմ երկարություն ու երևի թե ամենափոքրիկ ցամաքային խխունջներն են: Դրանք էվոլյուցիայի են ենթարկվել 65 մլն տարի առաջ և պատկանում են Zospeum տեսակին:
Գիտնականների հայտնագործության մասին հայտնում է MalaCo-ն:













































