ՆԱՏՕ-ի նավերի ջոկատը Սև ծովում համատեղ զորավարժություններ է անցկացրել Թուրքիայի ռազմածովային ուժերի հետ, որոնց ընթացքում իրականացրել է հակաօդային պաշտպանության, սուզանավի դեմ պայքարի հանձնարարություններ, մարտնչել առափնյա զորքերի հետ։ Այս մասին հայտնում է դաշինքի ռազմածովային հրամանատարությունը՝ փոխանցում է RIA Novosti-ն։
«Երկրորդ մշտական ռազմածովային խմբի կազմից ՆԱՏՕ-ի նավերը ավարտել են Սև ծովում Թուրքիայի ռազմածովային ուժերի նավերի հետ համատեղ զորավարժությունները։ Նավերի խումբը գտնվում է Սև ծովում՝ մեր տարածաշրջանային դաշնակիցներին վստահեցնելու հավաքական պաշտպանության իր պարտավորությունները կատարելու դաշինքի պատրաստակամության մեջ»,- ասվում է հաղորդագրությունում։ Ապա նշվում է, որ մոտ ժամանակներս դաշինքի մշտական ռազմածովային խմբի նավերը պետք է համատեղ զորավարժություններ անցկացնեն Բուլղարիայի և Ռումինիայի ռազմածովային ուժերի հետ։









































