Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը ՀԱՕԿ մամլո ծառայության հետ զրույցում անդրադարձել է Եվրոպայի 2015թ. առաջնությանը:
Մասնագետը նշել է, որ 6 քաշային կարգերում Հայաստանը կներկայացնի 8 ծանրորդ: Ամենայն հավանականությամբ, հավաքականի կազմում կլինեն Սմբատ Մարգարյանը (56 կգ), Ռուստամ Կարապետյանն ու Վանիկ Ավետիսյանը (69 կգ), Առաքել Միրոզեյանը, Տիգրան Մաիտիրոսյանն ու Անդրանիկ Կարապետյանը (77 կգ), Աղասի Աղասյանը (85 կգ), Սիմոն Մարտիրոսյանն (105 կգ) ու Ռուբեն Ալեքսանյանը (գերծանր քաշային կարգ):
Ընդլայնված կազմում կա 9 ծանրորդ: Օրերս մարզումներից մեկի ժամանակ Ռուբեն Ալեքսանյանը դաստակի վնասվածք է ստացել: Ապաքինվելու պարագայում նա կմասնակցի թբիլիսյան ստուգատեսին: Հակառակ դեպքում 77 կգ քաշային կարգում նշված երեք ծանրորդներից մեկը կհայտավորվի 85 կգ քաշային կարգում:








































