Չեխիան գրեթե մեկ ամսով հետաձգել է ԵՄ-ի հետ Վրաստանի Ասոցացման համաձայնագրի վավերացումը: Երկրի խորհրդարանի ստորին պալատը երեքշաբթի օրը պետք է սկսեր այդ գործընթացը: ԱԳՆ-ի խորհրդով՝ այն հետաձգվել է մինչև ապրիլի 1-ը: Պատճառը Թբիլիսիի իշխանությունների կողմից Պրահայի տնտեսական շահերին դիպչելն է՝ հայտնում է TASS-ը:
«ԱԳՆ-ը պաշտպանեց չեխական Energo-Pro ընկերության ներդրումները»,- տեղի ԶԼՄ-ները մեջբերում են Չեխիայի ԱԳՆ ղեկավար Լուբոմիր Զաորալեկի խոսքերը: Վրացական իշխանությունները նրա համար 1.5 մլրդ կրոն (մոտ 62 մլն դոլար) լրացուցիչ հարկ են սահմանել: Անկախ իրավական փորձաքննությունն այն վճարելու պահանջը ճանաչել է իրավաբանորեն անհիմն:
Պրահայի դիվանագիտության ակտիվությունը բացատրվում է նրանով, որ Թբիլիսիի գործողությունները վտանգել են բյուջետային միջոցները: Դրանք Energo-Pro-ին են հատկացվել Չեխիայի արտահանման բանկի միջոցով:
Վրացի հարկայիններն արդեն մասամբ խոստովանել են չեխական ընկերությանը ներկայացված պահանջների անհիմն լինելը և «հարկի գումարը կրճատել են 70-80%-ով»: Թբիլիսին չի բացառում դրա լրիվ չեղարկման հնարավորությունը: Այդ հարցը, ըստ Չեխիայում Վրաստանի դեսպան Զաալա Գոգսաձեի, լուծման փուլում է:
Պրահայից անկախ քաղաքագետները կանխատեսում են մոտ ապագայում Թբիլիսիի հետ տարաձայնությունների կարգավորում: Չեխիան սկզբունքորեն դեմ չէ ԵՄ-ի հետ Վրաստանի Ասոցացման համաձայնագրի վավերացմանը:
Այդ փաստաթուղթն արդեն վավերացրել են ԵՄ անդամ երկրների կեսը:









































