Tuesday, 30 06 2026
Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. ՔԿ
14:30
Բանկից բանկ ArcaPay փոխանցում՝ AEB Mobile-ով
14:20
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
Կորպորատիվ կառավարման համաժողովում ստորագրվել է համագործակցության հուշագիր
ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների իրականացման կազմակերպությունների ընտրության մրցույթի մասին հայտարարություն
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք
Դադարեցվել է «Ազատություն թիվի»-ի հեղինակազորման վկայագիրը
13:30
Դոհայի հանդիպումը հնարավոր է՝ կարևոր լինի, հնարավոր է՝ ոչ. Թրամփ
13:20
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ
Ահռելի տեղաշարժ ունենք․ Ավանեսյանը՝ ՔՀԿ ներում գտնվող անձանց բուժօգնության բարելավման մասին
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
Վրաստանի ՆԳ նախարարը գալիս է Հայաստան
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բաքուն պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ
«Չամադանով փող ենք բաժնե»․ ՀԿԿ-ն հրապարակել է «Ուժեղ Հայաստանի» համակիրների զրույցը
Սիրիայի նախագահն Իսրայելին կոչ է արել դուրս բերել զորքերը՝ երկրի հարավում հարվածներից հետո
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը շարունակվում է փակ ընթացակարգով
10:50
Անտվերպենի ադամանդի կենտրոնը 321 ադամանդով  մատանի է նվիրել Թրամփին ԱՄՆ-ի անկախության օրվա առթիվ
Երևանի քաղաքապետն  ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին
10:30
Թեհրանը կկատարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, եթե ամերիկյան կողմը նույնն անի. Փեզեշքիան
Իջևանի կենտրոնական այգու վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետ
10:10
Լեհաստանը Ուկրաինային չի փոխանցի ՄիԳ-29 կործանիչներ
Սմարթֆոնների շուկան կարգի բերելու համար ռիսկի տակ դնել մարդկանց անձնական տվյալները՝ անթույլատրելի է
09:50
6 զոհ՝ Գերմանիայի մոր և մանկան օգնության կենտրոնում կրակոցների հետևանքով

Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո Թբիլիսիի Հռոմեական Կաթոլիկ Եկեղեցում

Մարտի 7-ին Թբիլիսիում՝ Հռոմեական -Կաթոլիկ Սուրբ Եկեղեցու Անդրկովկասյան վարչության Սուրբ Պողոս-Պետրոս մայր տաճարում, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի հետ համատեղ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո:

Քույր եկեղեցու բակում հավաքված հավատացյալները դիտել են նախամուտքում կազմակերպված՝ Ցեղասպանության մասին պատմող լուսանկարների ցուցադրությունը:

Ինչպես հաղորդում է ՀԱԵ Վիրահայոց թեմի պաշտոնական կայքը, բազմամարդ եկեղեցում հիշատակի երեկոն սկսվել է միասնական Տերունական աղոթքով: Անդրկովկասի հռոմեական կաթոլիկ Եկեղեցու Առաքելական վարչության առաջնորդ Գերաշնորհ Տեր Ջուզեպպե արքեպիսկոպոս Պազոտտոն, ողջունելով ներկաներին, խոսք է ասել օրվա խորհրդի մասին՝ հիշատակելով դարասկզբին հայի ժողովրդի, այնուհետև հրեա ազգի նկատմամբ իրականացված Եղեռնագործությունը, դատապարտել է մարդկության դեմ սանձազերծված ցեղասպանության ամեն տեսակ դրսևորում:

Այնուհետև կատարվել է հոգեհանգստյան կարգ և աղոթք բարձրացվել Օսմանյան Թուրքիայի կողմից Արևմտյան Հայաստանում իրականացված Ցեղասպանության նահատակների հոգիների խաղաղության համար:

Վրաստանի հայ մտավորականների միության նախագահ պատմաբան Ենոք Թադևոսյանը հանդես է եկել Հայոց Եղեռնի մասին ընդարձակ բանախոսությամբ: Իր ստեղծագործություններն է ընթերցել բանաստեղծուհի Մարինա Մոսեսովա-Կիրակոսյանը:

Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն իր խոսքում կարևորել է այն, որ հայ ժողովուրդը Ցեղասպանության հետևանքով թեև հայրենազրկվեց, բայց ունեցավ նաև իր հերոսամարտերն ու հերոսները, ովքեր պայքարեցին ժողովրդի փրկության համար: Սրբազան Հայրը երախտիքի խոսքեր է ուղղել այն ժողովուրդներին և երկրներին, ովքեր կիսում են հայոց վիշտը, այն պետություններին ու ազգերին ովքեր ընդունել ու ապաստանել են մազապուրծ փրկված հայությանը: Հայ ժողովուրդը պատասխանատվություն է զգում իր անցյալի, ներկայի և ապագայի համար, հայությունը վերածնունդ է ապրում Արցախը ազատագրելով և մայր հայրենիքին վերամիավորելով, վերածնունդ է ապրում Հայաստանում և աշխարհի տարբեր երկրներում իր ձեռքբերումներով: Թեմակալ առաջնորդը շնորհակալություն է հայտնել Անդրկովկասի հռոմեական կաթոլիկ Եկեղեցու առաջնորդին Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի երեկոն կազմակերպելու և հյուրընկալելու համար:

Հիշատակի երեկոյին հնչել են հայերեն, իտալերեն և վրացերեն հոգևոր երգեր հռոմեական -կաթոլիկ և Վիրահայոց թեմի եկեղեցական երգչախմբերի կատարումներով:

Նահատակների հիշատակի ոգեկոչման երեկոներ կանցկացվեն նաև մյուս քույր եկեղեցիներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում