Լոնդոնի 2012թ. օլիմպիական խաղերի չեմպիոնուհի, լողորդուհի Կամիլ Մյուֆան և 2008թ. օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ալեքսիս Վաստեն մահացել են Արգենտինայում տեղի ունեցած ուղղաթիռների բախումից:
Պատահարը տեղի է ունեցել ռեալիթի շոուի նկարահանումների ժամանակ: Շոուն կապված էր դժվարին իրավիճակները հաղթահարելու հետ:
Ուղղաթիռները, որոնցում գտնվել են 8 ֆրանսիացի ու արգենտինացի 2 օդաչու, բախվել են 100մ բարձրության վրա: Ավիավթարի արդյունքում ուղղաթիռներում գտնվող բոլոր անձինք մահացել են:










































