IRNA գործակալության փոխանցմամբ, Իրանի` էլեկտրաէներգիայի արտահանման ծավալներն աճել են 4,18%-ով: Իրանն ավանդական էլեկտրաէներգիա է արտահանում հարեւան երկրներ: Մարտի 21-ին սկսվող Իրանի տարվա առաջին վեց ամիսներին արտահանվել է 3,782 ՄգՎտ էլեկտրաէներգիա` անցած տարվա 3,631-ի փոխարեն: The Tehran Times-ի փոխանցմամբ, Իրանն էլեկտրաէներգետիկ փոխանակման ծրագրեր է իրականացնում Հայաստանի, Պակիստանի Թուրքիայի, Թուրքմենստանի, Ադրբեջանի, Աֆղանստանի եւ Նախիջեւանի հետ: Միաժամանակ թերթը հայտնում է, որ Իրանն 8-րդ տեղում է աշխարհում գազով գործող ՋԷԿ-երի կառուցման տեմպերով: