Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի կիսապաշտպան Արաս Օզբիլիսն այսօր` մարտի 9-ին նշում է իր ծննդյան 25-ամյակը:
Օզբիլիսն Instagram-ում շնորհակալություն է հայտնել բոլոր ընկերներին և աջակիցներին:
«Այսօր իմ ծննդյան օրն է: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Մոսկվայի «Սպարտակ»-ին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, ընտանիքիս, ընկերներիս և այն մարդկանց, ովքեր մինչ այժմ աջակցում են ինձ»,- գրել է Օզբիլիսը:









































