Կանանց միջազգային օրը Նյու Յորքի հազարավոր բնակիչներ երթի էին դուրս եկել՝ հանուն սեռերի իրավահավասարության։ Երթը մեկնարկել է ՄԱԿ-ի կենտրոնակայանից և ժամեր անց ավարտվել Թայմս սքվերում։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
Երթին մասնակցել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն ու Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոյի կինը՝ սևամորթ գրող Շիրլեյն Մաքքրեյը։ Պան Գի Մունը կոչ է արել մինչև 2030 թվականը հասնել սեռերի հավասարության և ընդգծել, որ այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է մոբիլիզացնել ողջ հասարակությանը։









































