Բորիս Նեմցովի սպանության գործով կասկածյալ Զաուր Դադաևը ընդունել է իր առնչությունը Նեմցովի սպանությանը, հայտնում է RIA Novosti-ն:
«Դադաևի մեղքը հաստատվում է նրա խոստովանությամբ», – հայտարարել է դատավորը:
Զաուր Դադաևը Մոսկվայի Բասմանի դատարանում հայտարարել է Մուհամմեդ մարգարեի հանդեպ ունեցած իր սիրո մասին: Ինչպես նշվում է, Դադաևը մեջքով կանգնած էր լրագրողներին, իսկ հետո շրջվել ու ասել, որ սիրում է Մուհամմեդին:
Ավելի վաղ դատավորը վճռել էր Բորիս Նեմցովի սպանութան գործով դատավարությունը նշանակել ապրիլի 28-ին:
Հայտնի են դարձել նաև սպանության գործով բոլոր ձերբակալվածների անունները: