ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է, որ իր թիմը լիովին պատրաստ է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի «Չելսի»-ի դեմ պատասխան հանդիպմանը:
«Ես հպարտանում եմ Ֆրանսիայի առաջնության շրջանակներում «Լանս»-ի նկատմամբ տարած հաղթանակով: Մենք հաղթեցինք, բազմաթիվ գոլեր խփեցինք: Ես ինձ լավ էի զգում: Հիանալի խաղ ստացվեց:
«Չելսի»-ի դեմ հանդիպումն, իհարկե, բացարձակապես այլ կլինի: Բայց մենք պատրաստ ենք»,- AFP-ը մեջբերում է Իբրահիմովիչի խոսքերը:








































