Wednesday, 22 07 2026
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

«Ծառուկյանը չկա՝ անիմաստ է շարունակել». ԲՀԿ-ական համայնքապետերը ևս հեռանում են

Գագիկ Ծառուկյանի քաղաքականությունից հեռանալու որոշումը հիասթափեցրել է ոչ միայն նրա հետ իշխանափոխության հույս կապող ուժերին , այլև ԲՀԿ-ական գյուղապետերին,քաղաքապետերին, որոնք անդամագրվել են ԲՀԿ-ին, երբ այն դեռևս իշխանության մաս էր կազմում և ընդդիմություն չէր հռչակվել:

Հայտնի է, որ նրանցից շատերն ընտրվել են ոչ թե որպես ՀՀԿ-ին ընդդիմադիր ուժի ներկայացուցիչ, այլ ուղակի իշխող կուսակցության փոխարեն: Հիմնականում բոլոր համայնքներում, որտեղ այժմ կա ԲՀԿ-ական գյուղապետ՝ նախընտրական շրջանում ստացել են Հանրապետական կուսակցության աջակցությունը և միայն հատուկենտ գյուղերում է, որ երկու ուժերի միջև է պայքար եղել:

Այժմ, երբ Ծառուկյանը քաղաքականությունից հեռանալու, կուսացկության նախագահի պաշտոնը թողնելու վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ, նրանք արդեն անիմաստ են համարում կուսակցության անդամ լինելն և կշարունակեն զբաղեցնել գյուղապետի պաշտոնն արդեն որպես անկուսակցականներ:

Նրանք, ովքեր մինչև հիմա էլ չեն կողմնորոշվել, առաջիկայում կկատարեն այդ որոշումը և դուրս կգան կուսացկությունից:

Երեկ կուսակցության շարքերը լքելու վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկան Սիսիանի, Նոր Հաճնի , Բյուրեղավանի, Գյումրու քաղաքապետերը:

Առաջիկայում նման հայտարարությամբ հանդես կգա նաև Աբովյանի տարածաշրջանի Գառնիի գյուղապետ Աշոտ Վարդանյանը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Արմավիրի տարածաշրջանի Հացիկի գյուղապետ Արթուր Եղիազարյանը ևս չբացառեց կուսակցությունից դուրս գալու հնարավորությունը. «Առայժմ նման որոշում չեմ կայացրել, բայց առաջիկայում հնարավոր է դուրս գամ, Ծառուկյանը չկա, դե էլ արդեն ինչ՝ անիմաստ է», -ասաց նա՝ միևնույն ժամանակ ավելացնելով, որ չի պատրաստվում թողնել գյուղապետի պաշտոնը:

Ի դեպ, այն բոլոր համայնքներում և քաղաքաներում, որտեղ Ծառուկյանի կողմից ֆինանսավորված գեթ մեկ իր կա՝ բոլորը հետ են վերադարձվում: Այն համայնքապետերը, որոնք հրաժարվում են շարունակել իրենց գործունեությունը որպես ԲՀԿ անդամ՝ կառույցներից դուրս են բերում ԲՀԿ դրոշները, պաստառները: Գյումրիում Մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանը ևս լքել է կուսակցության շարքերը, թիվ 33 ընտրատարծքն այլևս ԲՀԿ տարածքային ղեկավար չունի: Մեզ հասած տեղեկություններով՝ կառույցը հնարավոր է ապագայում ընդհանրապես լուծարվի:

Նոր Խարբերդի ԲՀԿ-ական գյուղապետ Կամո Կակոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը քաղաքականությամբ չի հետաքրքվում և մտադրություն էլ չունի ներգրավվել այդ գործընթացներում: «Ես քաղաքական գործիչ չեմ, ինձ չի հետաքրքրում այդ ամենը, ես ընդամենը կուսակցական եմ, ակտիվ գործունեություն չեմ ծավալում և դրա համար էլ դուրս չեմ գա կուսակցությունից, ես որպես այս կուսակցության անդամ եմ ընտրվել գյուղապետ»,- ասաց նա՝ թերևս այս օրերին լինելով միայն ԲՀԿ ներկայացուցիչը, ում չի հետաքրքրում Ծառուկյանի անկումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում