Գերմանիայի առաջնության 24-րդ տուրի ««Համբուրգ»-ի դեմ արտագնա խաղից հետո Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը նշել է, որ իր թիմը չկարողացավ բավականաչափ գոլային պահեր ստեղծել:
«Առավելություն ունեինք, սակայն չկարողացանք այն դրական արդյունքի վերածել: Ընդամենը մեկ միավոր վաստակեցինք:
Եթե գոլային պահեր քիչ ես ստեղծում, ոչ-ոքին այնքան էլ վատ արդյունք չէ: Կարևորն այն է, որ ոչ ոք այս խաղում վնասվածք չստավցավ»,- «Բորուսիա»-ի պաշտոնական կայքը մեջբերում է Կլոպի խոսքերը:








































