Sunday, 21 06 2026
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ
Հայաստանի էներգետիկ անվտանգության ապավումը քաղաքական մեծ կարևորություն ունի
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ

Նախընտրական ռիսկերի նվազեցման գործընթաց

Որքան մոտենում է հերթական ընտրությունների ժամանակը, և որքան բուռն է դառնում ներքաղաքական կյանքը, այնքան հանրությանն ավելի ու ավելի սկսում հուզել հարցը, թե արդյոք կլինի՞ արտահերթ ընտրություն, էական չէ՝ խորհրդարանի՞ արտահերթ ընտրություն, թե՞ նախագահի:

Այն, որ Սերժ Սարգսյանն ինչ-որ խորհրդակցություններ սկսեց ու հայտարարեց, որ մայիս-հունիս ամիսներին պետք է արդյունքները տեսանելի լինեն քաղաքացիների համար, վկայում է, որ իշխանության ծրագրերում արտահերթ ընտրություն չկա առնվազն մինչև սեպտեմբեր: Բանն այն է, որ եթե իշխանությունն ինչ-որ քայլեր է անում նախընտրական տրամաբանությամբ, և եթե ենթադրենք, որ դրանք արվում են արտահերթ ընտրության սպասումով կամ հաշվարկով, ապա միևնույն է, մայիս-հունիսին նախընտրական արդյունքներ արձանագրելու դեպքում իշխանությունը հազիվ թե հենց հուլիսին կամ օգոստոսին խորհրդարան ցրի և նոր ընտրություն նշանակի:

Հայ ազգային կոնգրեսն էլ, մարտի 1-ին ներկայացնելով 15 կետանոց պահանջներ, մարտի 17-ին դրանցից առանձնացրեց երեքը և ներկայիս փուլի համար դրանք համարեց արդիական: Դա նշանակում է, որ Կոնգրեսն էլ առաջիկա ամիսներին արտահերթ ընտրությունների սպասում չունի, այդ իսկ պատճառով իր պահանջների փաթեթից առաձնացրել է ընդամենը երեքը` մյուս տասներկուսը, թերևս, թողնելով առավել թեժ պահերի համար: Մյուս քաղաքական ուժերն էլ, որոնք փորձում են ներկայումս ինչ-որ ֆորմատներ որոնել նոր միավորումների տեսքով, կամ հանդես գալ Կոնգրեսի և Սերժ Սարգսյանի տիրույթից առանձին տիրույթով, դեռ նոր-նոր են գործնական քայլեր կատարում այդ ուղղությամբ, ինչը նշանակում է, որ թերևս նրանք էլ, գոնե մինչև աշուն, արտահերթ զարգացումների հաշվարկներ չունեն, այլապես կշտապեին:

Ստացվում է, որ դաշտում թեև կա արտահերթի լինել-չլինելու խնդիրն ու հանրային հարցադրումը, այդուհանդերձ, քաղաքական սուբյեկտների սպասումը գոնե առաջիկա ամիսների համար բացակայում է: Իսկ դա հիմք է տալիս ենթադրելու, որ արտահերթը առնվազն մինչև սեպտեմբեր հավանական չէ: Դրա գլխավոր պատճառն էլ թերևս այն է, որ Հայաստանում իրավիճակը բոլորի համար է անորոշ` թե՛ Սերժ Սարգսյանի, թե՛ Կոնգրեսի, թե՛ մնացյալ սուբյեկտների: Որևէ մեկն այսօր քիչ թե շատ ամբողջական պատկերացում չունի ո՛չ ներքին տրամադրությունների, ո՛չ էլ արտաքին ծրագրերի մասին: Իսկ այդ դեպքում արտահերթի ուղղությամբ գործնական քայլերը բոլորի համար դառնում են ռիսկային:

Ահա թե ինչու, թեև ակնհայտ է, որ արտահերթ ընտրությունը կարող է լինել ճգնաժամի հաղթահարման օպտիմալ ելք, և ինչի մասին խոսում են շատ սուբյեկտներ, այդուհանդերձ, որևէ մեկը չի ցուցաբերում արտահերթի ակտիվ գեներացիային ուղղված էական խանդավառություն: Բոլորը գերադասում են հանդարտ պատրաստվել և հնարավորինս նվազեցնել ռիսկերը: Հայաստանի ներկայիս իրավիճակը, թերևս, կարելի է հենց դրանով էլ բնութագրել` երկրում տեղի է ունենում նախընտրական ռիսկերի նվազեցման գործընթաց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում