Թել Ավիվում Իսրայելի տասնյակ հազարավոր քաղաքացիներ բողոքում են երկրի գործող վարչապետ Բենիամին Նեթանյահուի քաղաքականության դեմ՝ գրում է Haaretz-ը:
Իրավապահ մարմինների տվյալներով՝ ցույցին, որի կարգախոսն էր՝ «Իսրայելը փոփոխություններ է ցանկանում», հավաքվել էր ավելի քան 35 հազար մարդ:
Al Jazeera-ն նշում է, որ հավաքվածները Նեթանյահուին խնդրում են լքել պաշտոնը: «Բիբի, դու չկարողացար, գնա տուն»,- վանկարկել են ցուցարարները՝ դիմելով վարչապետին:
Սպասվում է, որ վարչապետի պաշտոնում քաղաքական գործչի վերընտրման հարցը կորոշվի մարտի 17-ի խորհրդարանական ընտրություններում։
![]()
![]()
![]()
![]()









































