Բրիտանական թանգարանում բացվել է անցյալ տարվա վերջին Իրաքի տարածքում հայտնաբերված հնագույն կավե սալիկների ցուցահանդես: Դրանցից մեկն իրենից ներկայացնում է դժգոհ հաճախորդի բողոքը` ուղված անբարեխիղճ վաճառողին:
Բողոքագրի տարիքն ավելին է, քան 3500 տարին, հայտնում է Metro-ն: Միջագետքի բնակիչ Նանին բարկացել է, որ վաճառող Էա-Նասիրն իրեն անորակ պղնձե ձուլակտորներ է տվել: Կավե սալիկի վրա արված իր գրության մեջ նա բողոքում է, քանի որ վաճառողը դրամը հետ չի վերադարձնում, և նշում է, որ մյուս անգամ ինքն անձամբ կստուգի ձուլակտորների որակը: Իսկ թե ինչ է նրան պատասխանել Էա-Նասիրը, պատմությունը չի պահպանել:
Ցուցահանդեսի կազմակերպիչները նշում են, որ նման սալիկներ կարող էին և ավելի շատ պահպանվել, եթե 2003-ին տեղի չունենար Բաղդադի Ազգային թանգարանի լայնամասշտաբ ավերումը:












































