Խնձորեսկում ինքնասպան եղած 49-ամյա պայմանագրային զինծառայող Սամվել Միրզոյանն Արցախյան պատերազմի մասնակից է եղել:
«Փաստինֆո»–ն Խնձորեսկի գյուղապետարանից տեղեկացել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի կաթսայատան պետ Միրզոյանը շատ հավասարակշռված անձնավորություն էր, սակայն ունեցել է առողջական խնդիրներ, մասնավորապես՝ կապված նյարդերի հետ:
Ըստ մեր տեղեկությունների՝ ցավերն անասելի ուժգնացել են և նա չի դիմացել այդ ցավերին:
Սամվել Միրզոյանունն ապրում էր կնոջ և 3 երեխաների հետ, որոնից 2-ն անչափահաս են, իսկ ավագը՝ ուսանող:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում











































