Ամերիկացի գիտնականները օրերս ստացել են իրենց երկու նոր հետազոտության արդյունքները, որոնց համաձայն՝ Արկտիկայում սառույցի հալոցքը ձեռք է բերում ավելի սուր բնույթ:
Կլիմայի նման ուժեղ փոփոխությունները հանգեցրել են Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսում ձյան ծածկույթի մակերեսի կրճատման, հայտնում է TASS-ը:
2 գիտնական՝ Ռոն Լինդսին ու Աքսել Շվայգերը Վաշինգտոնի համալսարանից, հավաքել ու անալիզի են ենթարկել այդ շրջանում սառույցի հալոցքի մասին ամբողջ տեղեկությունը: Վերջիններս պարզել են, որ Արկտիկայում ձյան ծածկույթը կրճատվել է 65%-ով:
Գիտնականները պարզել են, որ սկսած 2000-ականներից՝ սառույցի մակերեսի կրճատման պրոցեսը մոլորակի ամենասառը օվկիանոսում սկսել է արագանալ:







































