Հայտնի է դարձել, որ Ամալ Քլունին մոտ ապագայում կսկսի դասավանդել Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում:
Ուսումնական հաստատության ներկայացուցիչները արդեն հաստատել են այդ տեղեկությունը People-ին, ինչպես նաև նշել, որ Ամալը կկարդա դասախոսությունների շարք՝ նվիրված մարդու իրավունքներին:
Ջորջ Քլունիի 37-ամյա կինը նույնպես անկեղծացել է, որ անհամբերությամբ է սպասում մարդու իրավունքների ապագա պաշտպանների հետ հանդիպմանը:
Ինչպես հայտնում է աղբյուրը, Ամալը դասախոսական գործունեությամբ կզբաղվի արդեն այս տարվա գարնանը:
Ամալը մարդու իրավունքների ու միջազգային իրավունքի ոլորտում աշխատելու բավական լուրջ փորձ ունի:










































