Տնտեսական ճգնաժամի ու հիպոթեքային վարկ վերցրած իսպանացիների անվճարունակության ֆոնին 2014թ. ընթացքում իրենց տներից ու բնակարաններից զրկվել են 35 հազար ընտանիքներ, այսինքն՝ ամեն օր չվճարելու պատճառով բանկերը բնակիչներին արտաքսում են 95 տնից:
Ինչպես հայտնում է The Local-ը, 2013 թվականի համեմատ պարտքերի պատճառով օտարված տների թիվն այս տարի ավելացել է 7,4%-ով ու կազմել, ըստ Վիճակագրության ազգային ինստիտուտի, 34.680 բնակարան:











































