Ամերիկյան մոտ 400 ընկերություններ ստորագրել են ԱՄՆ Գերագույն դատարան ուղղված միջնորդագիր՝ խնդրելով ԼԳԲՏ-ամուսնությունները օրինական ճանաչել:
Այդ հարցով լսումները կանցկացվեն ապրիլին: Բիզնեսի ներկայացուցիչների կարծիքով՝ իրենց աշխատակիցները տառապում են սեքս-փոքրամասնությունների իրավունքների խախտումներից, ինչը վերջնարդյունքում հանգեցնում է ամերիկյան տնտեսության աճի դանդաղման, գրում է Mashable-ը:
Ընկերությունների թվում, որոնք ստորագրել են փաստաթղթի տակ, եղել են Facebook-ը, Apple-ը, Coca-Cola-ն, Google-ը, Twitter-ը, Comcast-ն ու Delta-ն:
Ներկայում ԱՄՆ տարածքում միասեռական ամուսնությունները թույլատրված են 37 նահանգներում:
Ապրիլի 28-ին կանցկացվեն Գերագույն դատարանի լսումները ԼԳԲՏ ամուսնությունները դաշնային մակարդակով օրինականացնելու վերաբերյալ:











































