Sunday, 05 07 2026
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր

Ֆիզկուլտինստիտուտի արդեն նախկին ԲՀԿ-ական ռեկտորը բացում է փակագծերը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Բարգավաճ Հայաստանը հայտնվել է ազատ անկման մեջ: Վթարային կուսակցությունում փլուզումը չի դադարում: Երեկ լրահոսը հեղեղված էր կարկառուն ԲՀԿ-ականների՝ կուսակցությունից արտագաղթելու արդարացում-հայտարարություններով: Երեկվա դրությամբ կուսակցությունը լքեցին Նոր Հաճընի, Բյուրեղավանի, Իջևանի, Սիսիանի քաղաքապետերը, Մանկավարժական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ռեկտոր Վարդևան Գրիգորյանը, Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանը, վերջինիս եղբորորդի, պատգամավոր Բազմասեր Առաքելյանը, պատգամավոր Մարտուն Գրիգորյանը: Գրիգորյանը ԲՀԿ-ի առանցքային ներկայացուցիչն էր երկրորդ մայրաքաղաքում: Եղեգնաձորի քաղաքապետը, ինչպես և հայտարարել էր նախօրեին մեզ հետ զրույցում, ԲՀԿ-ում է, երեկվա դրությամբ դեռ դուրս չէր եկել: Այս արտագաղթի մեջ բարոյականության տեսանկյունից ուշագրավ է քաղաքապետերի հանգամանքը, ովքեր այդ պաշտոնին արժանացել են հենց ԲՀԿ-ականների քրտնաջան աշխատանքի շնորհիվ:

ԲՀԿ նորընտիր ղեկավարի մարտերն ընտրատեղամասերում դեռ չեն մոռացվել: Սակայն քաղաքապետերը ԲՀԿ-ում քաղաքականության բարոյականությունն այլ տեսանկյունից են դիտարկում: Կարծում են, որ Ծառուկյանի «խաթր» են եղել կուսակցությունում, և իրենց հաղթանակն էլ Ծառուկյանի ներդրումներով է պայմանավորված եղել, իրենք Ծառուկյանի հետևորդներն են, չկա Ծառուկյանը՝ չկա և կուսակցական տոմսը:

Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը, ում մի ամբողջ օր էր հարկավոր վերջնականապես կողմնորոշվելու համար, երեկ մեզ հետ զրույցում հայտնելով դուրս գալու մասին՝ հավելեց. «Ես սկսել եմ պարոն Ծառուկյանի հետ միասին կուսակցական աշխատանքները, այսպես ասած, և եթե ինքը դուրս ա եկել, ուրեմն անելիք չկա»: Այսինքն, իր կուսակցությունում լինելը գաղափարի՞ վրա չէր հիմնված, զուտ անձո՞վ էր պայմանավորված: «Հարցեր մի տվեք, էլի, ես արդեն ասեցի պատճառը»: Այլ կուսակցության շարքերն անդամագրվելը, ընդհուպ ՀՀԿ, քաղաքապետը բացառեց: Հարցին՝ չէ՞ որ այդ կուսակցության շնորհիվ է քաղաքապետ դարձել, որքանո՞վ է ճիշտ այն լքել հենց ամենածանր պահին, ասաց. «Արի սահմանափակենք, ես չեմ պատասխանում Ձեր հարցերին… այսուհետ հարցերին կպատասխանեմ միայն գրավոր, ցտեսություն»:

Ֆիզկուլտինստիտուտի ռեկտորը ԲՀԿ-ն լքելու հայտարարությունը տարածելուց հետո բավականին կայտառ ձայնով պատասխանեց մեր հեռախոսազանգին. «Ոչ մի խոչընդոտ չկար կուսակցությունում մնալու համար, ուղղակի ես հիմա ավելի հոգեհարազատ գործով եմ զբաղվում»: Ի՞նչն էր խանգարում կուսակցությունում մնալը համատեղել հոգեհարազատ զբաղմունքով: «Ժամանակը քիչ է, չի հերիքում, ես էլ չէի կարա էդքան բացակայեի, բան…»: Արդյոք Ծառուկյանի անձով չէ՞ր պայմանավորված, եթե չի մնում, Դուք էլ անելիք չունեք: «Չէ, ես շատ շնորհակալ եմ Ծառուկյանին, որ կար, Զոհրաբյանն էլ լավ է, որ եղավ ղեկավար: Կինը շատ լավ է, կնոջից գոնե կքաշվեն, իմ մոտ կանայք շատ եմ ընդունում, որ տղամարդիկ իրանց լուրջ պահեն, կոկիկ լինեն… գրագետ կին ա, ի՞նչ ա եղել նրան»:

Ռեկտորը կամաց-կամաց փակագծերը բացեց. հիշեցրեց, որ ինքը նաև Օլիմպիական կոմիտեի նախագահի տեղակալն է, և հիմա արդեն դժվար կլինի ամեն ինչով զբաղվել, քանի որ Ծառուկյանն էլ է ակտիվ զբաղվելու իր սիրած գործով: «Քաղաքականությունն ինձ հոգեհարազատ չի… ես Օլիմպիական կոմիտեի նախագահի տեղակալ եմ, դե հիմա դժվար կլիներ՝ էնտեղ էլ, էնտեղ էլ, ավելի ծանրաբեռնված կլինի… Ծառուկյանն արդեն ազատ ժամանակ շատ կունենա, լուրջ կզբաղվի Օլիմպիական կոմիտեով, մեզ էլ պտի աշխատացնի… համատեղ երեք ֆրոնտում ես չեմ կարող, դա է նպատակահարմար»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում