Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) զեկույց կպատրաստի Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Այս մասին հայտնում է Trend-ը:
Այդ նպատակով մարտի 12-13-ը Բաքու կայցելի ԵԽԽՎ քաղաքական հացերով կոմիտեի զեկուցող Ռոբերտ Ուոլթերը:
Սպասվում է, որ այցի ընթացքում Ուոլթերը կհանդիպի այդ երկրի ղեկավարության, խորհրդարանի խոսնակի, ԱԳՆ ղեկավարի, արդարադատության և պաշտպանության նախարարների հետ: Սպասվում են նաև հանդիպումներ Ադրբեջանի Փախստականների և հարկադիր տեղափոխվածների հարցերով պետական կոմիտեի նախագահի, խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունների ղեկավարների, ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամների հետ:
Զեկուցողը նաև կհանդիպի փախստականների և հարկադիր տեղափոխվածների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:









































