Ուրուգվայցի աշխարհահռչակ ֆուտբոլիստ Դիեգո Ֆոռլանը ցավում է, որ իր կարիերայի ընթացքում չի հասցրել մարզվել պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոյի թիմում, տեղեկացնում է abola.pt-ը:
«Մինչև «Ինտեր» տեղափոխվելս դեռ չէի տեսել որևիցէ թիմ, որ կխոսեր իր նախկին գլխավոր մարզչի մասին: Նրանով հպարտանում էին բոլորը:
Որոշ մարդիկ կարող են ատել Մոուրինյոյին, սակայն ֆուտբոլիստները հարգում են նրան»,- հայտարարել է Ֆոռլանը:









































