Ժամը 17:30-ի դրությամբ, Տավուշում, Ջերմուկում, Սարավանի լեռնանցքում, Սիսիանում, Գորիսում և Մեղրիում տեղում է ձյուն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը:
Բուք է Ապարան-Քուչակ եւ Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածներում:
Ճանապարհաշինարարների կատարած աշխատանքի շնորհիվ Վարդենյաց լեռնանցքի երթևեկությունը երկկողմանի բացվել է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Միջպետական eu հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:









































