Իրեն խելագար ու վայրենի հռչակած ավստրալացին տեսանյութ է հրապարակել, որում նա փորձում է իրեն որպես կերակուր մատուցել գիշատիչ մրջյուններին:
Մինչ մրջնաբույն մտնելը՝ նա խաղում է փշոտ եքիդնայի հետ՝ հայտնում է ավստրալական Triplem-ը: Տղամարդը խոստովանել է, որ ցանկացել է ստուգել, թե որքանով է բարձր իր ցավի զգացողության շեմը։
Հրապարակված կադրերից երևում է, թե ինչպես է Ակլզը կիսամերկ պառկում գիշատիչ մրջյուններով լի մրջնաբնի վրա:
Նա մտադիր էր 10 րոպե անցկացնել մրջնաբնում, սակայն կարողանում է դիմանալ միայն մի քանի վայրկյան, այնքան ուժեղ էին կծում միջատները:










































