Քրեական հեղինակություն Երրորդմասցի Լյովիկի եւ նրա ընկերների սպանությունից հետո երեկ դեպքի վայրում՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ մի քանի զենք էր հայտնաբերվել:
Սպանության վայրում սպանության իրեղեն ապացույցը` զենքը թողնում են պրոֆեսիոնալ մարդասպանները, սակայն ոչ միշտ է այդպես լինում և չի կարելի միանշանակ պնդել, թե սպանությունը կատարվել է «քիլլերի» կողմից. Իրավաբան.net-ի հետ զրույցում ասել է փաստաբան Հայկ Ալումյանը:
Նա բացատրել է նաև, որ, սովորաբար, զենքերը թողնում են հենց դեպքի վայրում` հնարավորինս շուտ ազատվելով իրեղեն ապացույցներից: Իսկ եթե զենքը վերցնեն իրենց հետ, և փորձեն մեկ այլ տեղ թողնել, հավանական է, որ րոպեներ անց որևէ մեկը կամ հենց ոստիկան կանգնեցնի նրան ու հայտնաբերվի հանցագործության գործիքը:









































