Ամերիկյան կինոարվեստների ակադեմիան ցանկանում է կրճատել «Օսկարի» «Լավագույն ֆիլմ» անվանակարգի թեկնածու ֆիլմերի թիվը մինչև հինգu: Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը:
Այժմ, նոր կանոնների համաձայն, կինոմրցանակի գլխավոր անվանակարգին կարող է հավակնել առավելագույնը 10 աշխատանք:
Ինչպես հայտնում է լավատեղյակ աղբյուրը, կինոակադեմիան անհաջող է համարել «Օսկարի» հավակնորդ ֆիլմերի թվի ավելացնման վեցամյա փորձը: «Նրանք փորձեցին, բայց դա անիմաստ է»,- նշել է աղբյուրը:
«Օսկարյան» կոմիտեի հաջորդ հավաքը անցկացվելու է մարտի 24-ին: Հնարավոր է` հենց այդ օրն էլ ընդունվեն համապատասխան որոշումները: