Wednesday, 15 05 2024
Փրկարարները Հրազդանում ավտոկայանատեղիից և գործող սննդի կետից հեռացրել են մոտ 350 տոննա ջուր
11:15
Նավթի գները նվազել են- 14-05-24
Երևանի կենտրոնում խուլիգանություն կատարելու կասկածանքով բողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել
Ռուսաստանը ոչ թե կոնկրետ երթուղու, այլ Հարավային Կովկասի ամբողջական ապաշրջափակման կողմնակից է. Գալուզին
Փակ փողոցներ չկան
«ԵՄ առաքելությունը Հայաստանում հիբրիդային պատերազմի գործիք է». Գալուզին
ԵՄ առաքելությունը Հայաստանի հարևանների՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի դեմ է. Գալուզին
Ալմաթիի հանդիպումը մի քայլ առաջ է խաղաղության ճանապարհին. Գալուզին
Հարցազրույց Գուրգեն Սիմոնյանի հետ
Կամրջի՝ հետիոտնի համար նախատեսված հատվածի փլուզման հետևանքով երթևեկությունը դադարեցվել է
Լուրերի առավոտյան թողարկում
Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Փարիզ
Բագրատ հոգևորականը օր օրի կորցնում է ադեկվատությունը. նա նսեմացրել է սրբազանի կարգավիճակը
Լիտվայի պատվիրակության հետ քննարկվել է հարաբերությունների զարգացումը
Ռուսաստանը ճնշման լծակ ստանալով Վրաստանի վրա հույս ունի՝ Հայաստանը կդառնա ավելի «խոսկան»
Սպասվում են տեղումներ
Սրբազանը թող իր տուրը սկսի Կանադայից, որտեղ ֆինանսական սկանդալների մասնակից է եղել
Այսօր վերջին օրն է. «Հրապարակ»
Բագրատ Սրբազանը սեփական խաղն է առաջ տանում. «Հրապարակ»
Քյոխի հարցաքննությունը շարունակվում է. նա երրորդ անգամ դատարան կներկայանա. «Ժողովուրդ»
Խորհրդարանի պաշարում կլինի՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԲԴԽ-ն 10-ից ավելի կին դատավորների ծանուցում է ուղարկել. հրաժարականի հետքերով. «Ժողովուրդ»
Վահագն Խաչատուրյանին ԱՄՆ-ում տոտալ բոյկոտել են. «Հրապարակ»
Բագրատ սրբազանը ՀՀ-ում սեփական ոչինչ չունի, անգամ՝ տուն. «Ժողովուրդ»
Ալիեւը դնում է հանցագործության հետքը վերացնելու հարց. Երեւանի խնդիրը
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները

Մեղադրանքը ենթադրությունների վրա է հիմնված. Իսոն Թևոսիկի եղբոր սպանության մեջ իրեն մեղավոր չի ճանաչում

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց քրեական հեղինակություն Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործից անջատված մասով դատաքննությունը:

Նախ` մեղադրող դատախազը հրապարակեց մեղադրական եզրակացությունը, որում մանրամասն նկարագրված է, թե ինչպես են Իսրայել Սարգսյանն ու Մովսես Ներսիսյանը կազմակերպել Արթուր Սաֆարյանի սպանությունը, որից հետո Իսրայել Սարգսյանը սպանել է նաև Մովսես Ներսիսյանին, որպեսզի չբացահայտվի Արթուր Սաֆարյանի սպանությանն իր մասնակցության փաստը:

Մեղադրական եզրակացության հրապարակումից հետո Իսրայել Սարգսյանը` Իսոն, հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքում, եւ այն, ինչ կարդաց դատախազը, «հորինված պատմություն է ու հիմնված է ենթադրությունների վրա»:

Նշենք, որ, ըստ մեղադրական եզրակացության, Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կազմակերպել է Մովսես Ներսիսյանի կողմից Արթուր Սաֆարյանի սպանությունը, օժանդակել հանցագործության կատարմանը, ապա այդ հանցանքը թաքցնելու նպատակով ապօրինաբար, դիտավորությամբ զրկել է կյանքից Մովսես Ներսիսյանին, բացի այդ` ապօրինի ձեռք է բերել և կրել հրազեն հանդիսացող «ՏԿ» մոդելի ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող` 3 հատ 5.6 մմ տրամաչափի փամփուշտներ, ինչպես նաև ապօրինի ձեռք է բերել ու պահել ռազմամթերք հանդիսացող` նպատակային օգտագործման համար պիտանի, գործարանային արտադրության «ԷԴՊ» տեսակի էլեկտրական` թվով 4 հատ ճայթիչներ և նետողական պայթուցիկ նյութերի շարքին դասվող` գործարանային արտադրության դեղնաշագանակագույն և շագանակագույն գլանաձև արկային վառոդի` թվով 5 հատ հատիկներ:

Նշենք նաև, որ Իսրայել Սարգսյանը նախկինում դատապարտված է եղել եւ մինչեւ այս դեպքն աշխատել է Գոռ Վարդանյանի դուքենդոյի ֆեդերացիայում` որպես փոխտնօրեն:

Ամեն դեպքում` այսօր հարցաքննվեց գործով 3 վրա, որոնք բոլորն էլ դատարանում իրենց զարմանքը հայտնեցին, թե ինչու են դատակոչվել որպես վրա, քանի որ իրենք ոչ մի բան չեն տեսել, չեն լսել եւ ոչ մեկին չեն ճանաչում:

Առաջինը հարցաքննվեց Արթուր Սաֆարյանի հարևան Արմեն Չախնախչյանը, ով լսել էր կրակոցները ու օգնության կանչերը, հետո իջել բակ եւ Սաֆարյանին նրա որդու հետ պատահական ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց: «Ուրիշ ոչ մի բան չգիտեմ ու խնդրում են սրանից հետո ինձ չանհանգստացնեք»,- հայտարարեց վկան ու հեռացավ դատարանից:

Երկրորդ վկան հիվանդանոցի հերթապահ բուժքույրն էր` Ռուզաննա Սարգսյանը, ով նույնպես հայտարարեց, որ ոչ մի բանից տեղյակ չէ: Նա ասաց, որ ինքը դեպքի օրը մատյանում պարզապես գրանցել է կատարվածը, եւ հիվանդանոց բերված անձին բարձրացրել են վիրահատարան, ինքն անգամ վնասվածքը չի տեսել:

Իրեն դատարան կանչելու փաստից էլ ավելի վրդովվեց երրորդ վկան՝ հարևանուհի, որին դեպքի գիշերը հարցաքննել էին: Նա անգամ հրաժարվեց նախաքննական մարմնին տված իր ցուցմունքից, սակայն, երբ մատնացույց արեցին ցուցմունքի տեքստը, նա ընդունեց, որ ինքն է գրել եւ իր ստորագրությունն է: Այս վկան ևս հայտարարեց, որ իրեն այլևս չանհանգստացնեն, ու բորբոքված հեռացավ նիստերի դահլիճից:

Քանի որ դատակոչված մյուս վկաները դատարան չէին ներկայացել, դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 31-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում