Friday, 17 05 2024
Մեղադրանք է առաջադրվել 7 մարդու, այդ թվում՝ «Հանրային ձայն» կուսակցության նախագահի կնոջն ու որդուն
Սրբազանը սեր բառը օգտագործելուց հետո ինչ-որ մեկին տականք կամ մարդասպան է անվանում՝չեզոքացնում է սերը
«ԵՄ-ն ՀՀ, ԱՄՆ-ի, Մոլդովայի իշխանություններին պետք է կոչ անի ապահովել բողոքի ցույցի իրավունքը»․ Զախարովա
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա մայիսի 17-ի համեմատ բարձրացել է 3 սանտիմետրով
ՀՀ և Գերմանիայի արտաքին գործերի նախարարներն անդրադարձել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին
Ձորագյուղում 2023 թվականին սուբվենցիոն 2 ծրագիր է իրականացվել
Վրաստանում ռուս-թուրքական սիներգիա՞
102-րդ ռազմաբազան մնացուկ է, որն այլևս անելիք չունի. պետք է վերադառնան տուն
Ճգնաժամ է ՌԴ ամբողջ հայ համայնքում. դրան հասցրել են գործարարները
Գերմանիայի Բունդեսթագից Հայաստան պատվիրակություն կայցելի
ԵՄ-ն ողջունում է առաջընթացը Հայաստան-Ադրբեջան սահմանների սահմանազատման գործընթացում
ՀՀ և Ավստրիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ
21:20
Հունգարիայում ԵՄ-ին առաջարկել են Վրաստանից օրինակ վերցնել օտարերկրյա գործակալների մասին օրենքի հարցում
21:10
Սլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել
Ֆրանսիայի կարեւոր առաջադրանքն ու որոշումը Կովկասում
Պաշտպանության նախարարը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների գործնական փուլի ընթացքին
Փրկարարները Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղում ճանապարհը փակած բեռնատար են քարշակել
Ընդհարումների վտանգ կա. ատելության հռետորաբանությունը կարող է խոսքից վերածվել գործի
20:20
Rocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBank
Եթե Բագրատ Սրբազանն անձամբ ինձ հանդիպելու առաջարկ անի և օրակարգ ասի, կմտածեմ․ Թունյան
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպման առաջարկ չի եղել, ՔՊ-ն նման օրակարգ չունի․ Խանդանյան
«Կասկադ»-ի ամբողջական կառուցումը` ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետի պատկերացմամբ. քաղաքապետ Ավինյանը հանդիպել է Ժան-Միշել Վիլմոտի հետ
19:40
Տեխասում մոլեգնող փոթորիկը 4 մարդու կյանք է խլել
Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավորության սկզբունքով. ՊՆ
19:20
Իսպանիան Իսրայելի համար զենք տեղափոխող նավերին թույլ չի տա մտնել իր նավահանգիստներ
Ուղիղ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
19:05
Հռոմի պապը մտադիր է 2025 թվականին Թուրքիայում մասնակցել Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-ամյակին
19:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
18:50
Պատերազմի 2 տարվա ընթացքում առաջին անգամ ոչ մի բրիգադ չի բողոքում արկերի պակասից. Զելենսկի
18:40
Շոյգուին երկար ժամանակ թույլ չեն տվել մուտք գործել Չինաստանի խորհրդարան

Մահափորձը մե՞կ թեկնածուի դեմ էր ուղղված, թե՞ բոլոր թեկնածուներն են վտանգի մեջ (տեսանյութ)

Օրեր առաջ Հայաստանի նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը բաց նամակով դիմել էր նախագահի մեկ այլ թեկնածուի՝ Պարույր Հայրիկյանին: Նա  կոչ էր արել  դիմել Սահմանադրական դատարան՝ նոր ընտրություններ անցկացնելու պահանջով:  Անդրիաս Ղուկասյանը հստակեցրել էր, որ այդ դեպքում նա հնարավոր է համարում, հետևելով Հայրիկյանի հորդորին, դուրս գալ հացադուլից և մինչև նոր ընտրությունները ընկած ժամանակահատվածում միասնական պայքար սկսել:

 «Առաջին լրատվական»-ի  հետ զրույցում ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը մանրամասն ներկայացրեց իր այդ  կոչի դրդապատճառները:

 – Պարոն Ղուկասյան, թեև Ձեր կոչում փոքր-ինչ պարզաբանել էիք, կխնդրեի մանրամասն մեկնաբանել՝ ի՞նչ կտար նոր ընտրությունների նշանակումը:

 – Իմ կարծիքով՝ դա հնարավորություն կտար միավորել հանրության բոլոր առողջ ուժերը՝ նոր ընտրություններում ընտրակաշառք բաժանող կուսակցությունների  մասնակցությունն արգելելու նպատակով: Մենք տեսանք, որ պետությունն  ի վիճակի չէ մերժել կուսակցությունների մասնակցությունն ընտրություններին: Ըստ երևույթին  իշխող կուսակցության վերահսկողության տակ են գտնվում ընտրական համակարգը, ընտրական հանձնաժողովները: Հետևաբար  այդ դեպքում հանրությունը ֆիզիկապես կկարողանար արգելել այդ կուսակցություններին առաջադրվել՝ իրականացնելով փողոցային, քաղաքացիական անհնազանդություն,  շրջապատելով ԿԸՀ-ն և պարզապես  ֆիզիկապես թույլ չտալով մուտք գործել և հանձնել իրենց թեկնածուների փաստաթղթերը: Իմ կարծիքով՝ այսօր նման հնարավորություն կա, և դա կարող էր իրադրությունը արմատապես փոխել:

  – Հանրությանը Ձեր ծրագրերը ներկայացրել էիք դեռևս դեկտեմբեր ամսին:  Ինչո՞ւ այդ համախմբումը չստացվեց այդ ընթացքում, որ համախմբման համար նոր ընտրությունների նշանակման անհրաժեշտություն եք տեսնում:

 – Այդ ժամանակ  չէր կարող ստացվել, քանի որ խնդիրը օրակարգ չէր բերված, որ ընտրակաշառք  բաժանող կուսակցություններն իրավունք չունեն ընտրություններին մասնակցելու: Մենք ունեցել ենք 9 ընտրություն՝ 5 ԱԺ, 4 նախագահական. երբեք  չի վիճարկվել քաղաքական ուժերի՝ ընտրություններին մասնակցելու հակասահմանադրականության հարցը: Սա առաջին դեպքն է, երբ Հայաստանում վիճարկվում է այդ հարցը, և, իհարկե, անհրաժեշտ էր սկզբում այդ  հակադրությունը ստեղծել և մատուցել հանրությանը, որպեսզի բացահայտվի՝ այն իրողությունը, որի հետ համակերպվել ենք, իրականում հակասահմանադրական է, հակամարդկային, հակաօրինական և ենթակա է վերացման:

 Այսօր հանրությունն արդեն ներքաշված է այս գործընթացում, տեղյակ է, որ նման բան կա, իրազեկված է, բնականաբար՝ պայմանները ստեղծվել են, որ նոր ընտրությունների դեպքում հանրությունը միավորվի, որպեսզի այդ կուսակցություններին թույլ չտա մասնակցելու նախագահական  ընտրություններին: Կարևոր հանգամանք այն է, որ պետության  դիրքորոշումը երևաց՝ ԿԸՀ-ն իմ դիմումը մերժեց՝  մեկնաբանելով, որ ինքը վարչական մարմին է, ոչ թե պետական, չունի օրենքով մատնանշված որևէ կետ, ըստ որի՝ հանցավոր և Սահմանադրությունը խախտող կուսակցությունները ընտրություններին  մասնակցելու իրավունք չունեն: Ուստի այդ խնդիրն անցնում է հանրությանը:

 Եթե վարչական մարմինը, ինչպես իրեն համարում է ԿԸՀ-ն, ի վիճակի չէ դա անել, հանրությունը պետք է դա անի:

 – Պարոն Ղուկասյան, իր մի շարք  հարցազրույցներում Պարույր Հայրիկյանն արդեն  նշել է, որ չի դիմի ՀՀ  Սահմանադրական դատարան՝ նոր ընտրություններ անցկացնելու պահանջով: Ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում այս իրավիճակում: Ձեր կոչում Դուք նշել էիք, որ վտանգված  է ոչ միայն Պարույր Հայրիկյանը, այլև ՀՀ նախագահի մյուս թեկնածուները, քանի դեռ հանցագործը բացահայտված չէ. ի՞նչ նկատի ունեիք:

 – Ես փաստում եմ իրադրությունը, որ հանցագործությունը բացահայտված չէ. մինչև հանցագործությունը չբացահայտվի,  բոլոր թեկնածուները՝ բացի Սերժ Սարգսյանից, կգտնվեն վտանգի մեջ: Դա ակնհայտ  գնահատական է, որը պետք է տրվի, և այդ վիճակը պահպանվելու է, քանի դեռ հանցագործությունը բացահայտված չէ, որովհետև ոչ ոք չի կարող ասել՝ սա մե՞կ թեկնածուի դեմ ուղղված գործողություն էր, թե՞  բոլոր թեկնածուներն են վտանգի մեջ: Դա պետք է իրավապահ մարմիններն իրենց քննչական գործողությունների արդյունքում ներկայացնեն, իսկ տեսնում ենք, որ իրավապահ մարմինները լռում են:

 Բավական ժամանակ է անցել, բայց ոչ հանցագործի պատկերն են ներկայացնում հանրությանը, ոչ զենքի վերաբերյալ տեղեկություն են տրամադրում, ոչ վարկածներն են ներկայացնում: Այսինքն՝ կա անորոշություն, իսկ դա ի վնաս թեկնածուների է, դրանով պետությունը թեկնածուներին շարունակում է պահել անորոշության և վտանգի մեջ:

 – Իսկ հնարավո՞ր եք համարում երկշաբաթյա ժամկետում բացահայտել հանցագործությունը, համախմբել հանրությանը:

 – Դրա համար մատնանշեցի Պարույր Հայրիկյանին, որ այստեղ տեսնում եմ իրավական  հիմք՝ նոր ընտրություններ պահանջելու դիմումով մտնել ՍԴ, որպեսզի այդ եղանակով իրավիճակը հանգուցալուծվի: Իհարկե, ես գիտեմ Պարույր Հայրիկյանի կարծիքը, հարգում եմ այն,  նա փորձառու քաղաքական գործիչ է: Ես ընդամենն իմ կարծիքն իրեն մատուցեցի՝ որպես մեկ այլ տեսակետ,  որի որոշումը նա պետք է ընդունի: Վստահ եմ, որ   նա կընդունի պատասխանատու որոշում:

 – Պարոն Ղուկասյան, փաստորեն, քանի դեռ  հանցագործությունը բացահայտված չէ, Դուք  և՞ս   Ձեզ վտանգված եք զգում:

 – Ես գտնում եմ, որ բոլոր թեկնածուները՝ բացի Սերժ Սարգսյանից,  վտանգված են, ինչպես նաև ամբողջ հայ ժողովուրդը: 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում