«Արսենալ»-ի նախկին հարձակվող Թիերի Անրին վստահ է, որ «Չելսի»-ն կարող է չեմպիոնական հեթ-տրիկ ձևակերպել ընթացիկ մրցաշրջանում:
«Կարծում եմ` «Չելսի»-ն կարող է չեմպիոնական հեթ-տրիկ ձևակերպել: Լոնդոնյան ակումբն ունի բոլոր որակները` այդ հաջողությանը հասնելու համար: Անհամբերությամբ եմ սպասում «Չելսի»-ի` ՊՍԺ-ի դեմ պատասխան հանդիպմանը: Դա մեծագույն խաղ կլինի:
Եթե լոնդոնցիները հաղթահարեն փարիզյան ակումբի արգելքը, ապա, հնարավոր է, նրանք պայքարեն «Բավարիա»-ի, այնուհետև` «Ռեալ»-ի և «Բարսելոնա»-ի դեմ»,- Sky-ը մեջբերում է Անրիի խոսքերը:









































