Չինաստանի հարավ-արևմուտքում՝ Յունան նահանգում, տեղի է ունեցել 5.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, ինչի հետևանքով տուժել է 20 մարդ։ Այս մասին հայտնում է Չինական կենտրոնական հեռուստատեսությունը:
Բոլոր տուժածները հոսպիտալացվել են, նրանց մեծ մասի կյանքը վտանգված չէ:
Կիրակի տեղի ունեցած երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Լինցան շրջանում՝ Մյանմայի հետ սահմանին: Իշխանությունները աղետից տուժած շրջաններ են ուղարկել հազար վրան ու 2 հազար ծածկոց:









































