Ռուսաստանի Քննչական կոմիտեն ուղերձ է հղել ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության ականատեսներին՝ հայտնում է TASS գործակալությունը։
Քննությունը պատրաստ է 3 մլն ռուբլի վճարել քաղաքական գործչի սպանության քրեական գործով արժեքավոր տեղեկատվության համար։ Տեղեկություն տրամադրողների ինքնության գաղտնիությունը երաշխավորվում է։