Ռուսական ընդդիմությունը Մոսկվայի կենտրոնում սգո երթ կանցկացնի՝ կապված Բորիս Նեմցովի սպանության հետ։
Սգո երթը կանցկացվի մարտի 1-ին՝ իր թվիթերյան էջում գրել է ակցիայի կազմակերպիչ Լեոնիդ Վոլկովը՝ հավելելով, որ ներկայում իրենք գտնվում են նոր քաղաքական իրողությունում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մարտի 1-ին Մարինոյում ծրագրված հակաճգնաժամային «Գարուն» երթը չեղարկվել է՝ փոխանցում է Korrespondent.net-ը։