Saturday, 04 05 2024
Մեր շահերից է բխում Հնդկաստան-Իրան մերձեցումը. լոգիստիկ «խցանումներ» չեն առաջանա
Ադրբեջանը Հայաստանի ԶՈւ դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ
Կապիտալի արտահոսքը աճել է 55 տոկոսով, արտահանումը դեպի ԵԱՏՄ՝ 10 անգամ
Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ. «Հրապարակ»
Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից. «Հրապարակ»
Եվրահանձնակատար Բորելի հայտարարությունը: Հայաստանն էլ մտածելու բան ունի
Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը. «Ժողովուրդ»
Համայնքային ոստիկանություն կստեղծեն. «Հրապարակ»
«Ժողովուրդ». Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել. «Ժողովուրդ»
01:00
ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեությանը
Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել
Մեքենան լիցքավորել է գազալցակայանում, պայթյունը տեղի է ունեցել ճանապարհին
00:00
«Առանց զենքի մատակարարումների Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի»․ Բորել
Երևանն ու Կիևը քաղաքական երկխոսություն են սկսում
Կիրանցի «հատուկ ռեժիմը». ինչու և ինչ հիմքով են սահմանափակումներ կիրառվում
Երեվանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Մեր ձգտումների ճանապարհը անցնում է Վրաստանով. վտանգվի այն, կվտանգվի ամեն բան
Հուսով եմ՝ ուժը կբավականացնի պատասխանելու ՌԴ պառլամենտականներին. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին
Հայաստանը կարո՞ղ է դուրս գալ ՀԱՊԿ-ից. հարց՝ Զախարովային
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կիրառել իր Կալինինգրադի տարանցման սխեման
Մեքենան բախվել է հողաթմբին. կա վիրավոր
Գանձակի և Կարմիրգյուղի դպրոցներում ստեղծվել են կանաչ գոտիներ
Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին երկու ավտոմեքենաների բախման հետևանքով տուժել է չորս մարդ
Հայկական «Իրան-նամեն» գործնական քննություն չի բռնում
Ալիևը Տավուշում կարող է նույնիսկ հողեր վերադարձնել՝ նպատակը Սյունիքում առավելության հասնելն է
Գումարային հարցի շուրջ կռիվ, վեճ, դանակահարություն է տեղի ունեցել
Սահմանազատման ինչ-որ փուլում միջնորդի կարիք կլինի

ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի ընտրության մրցույթում տեղի է ունեցել թափանցիկության սկզբունքի լուրջ խախտում

«Լուրջ խոչընդոտներ են ստեղծվել դիտորդական առաքելություն իրականացնող անձանց նկատմամբ: Մենք արդեն հրապարակել ենք, որ մեզ հնարավորություն չընձեռվեց ծանոթանալ թեկնածուների անձնական գործերին: Եվ չկարողացանք ծանոթանալ, թե արդյոք այդ մարդիկ բավարարո՞ւմ են թեկնածու լինելու չափորոշիչներին ընդհանրապես»,- լրագրողների հետ զրույցում ասաց հայտնի փաստաբան Լուսինե Սահակյանը, որը դիտորդական առաքելություն է իրականացնում ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի ընտրության մրցութային փուլի ժամանակ:

Հիշեցնենք, որ փետրվարի 26-27-ը Վճռաբեկ դատարանում տեղի ունեցավ այդ նպատակով արդեն երկրորդ մրցույթի հարցազրույցի փուլը, որին կարող էին հետևել դիտորդական կազմակերպություններն ու լրատվամիջոցները: Նախորդ՝ աշնանային մրցույթի արդյունքները ԵԽԽՎ-ն չէր ընդունել, և Սերժ Սարգսյանը ստիպված էր այն ուժը կորցրած ճանաչել ու նոր մրցույթ հայտարարել: Նախկին մրցույթի հաղթող երեք թեկնածուներն էին ՄԻ նախկին պաշտպան Արմեն Հարությունյանը, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը և Գլխավոր դատախազության պաշտոնյա Նելիկ Հարությունյանը: Այս անգամ մրցութային հանձնաժողովը դիտորդական կազմակերպություններին թույլ չտվեց ծանոթանալ առաջադրված 14 թեկնածուների անձնական գործերին ու գրավոր թարգմանություններին, իսկ նախորդ անգամ թույլ էր տվել:

«Հանձնաժողովը մեզ թույլ չտվեց մասնակցել գնահատման փուլին, ինչը խոսում է այն մասին, որ հնարավոր չէ այլևս դիտորդական առաքելություն իրականացնել: Ձևականորեն թափանցիկություն են ապահովել՝ թույլ տալով մասնակցել հարցազրույցի փուլին, բայց մյուս փուլերը փակելով՝ լուրջ խոչընդոտներ են առաջացրել դիտորդական առաքելություն իրականացնելու համար: Հանձնաժողովի անդամներն ի պաշտոնե կոչված են ապահովելու մեր Սահմանադրությունը և սահմանադրորեն երաշխավորված իրավունքները, բայց խախտվում է Սահմանադրության 27-րդ հոդվածը, որովհետև մենք լիարժեքորեն չենք կարողանում իրականացնել մեր՝ հանրային հսկիչի գործառույթը: Խախտվում է Սերժ Սարգսյանի 2014 թ. օգոստոսի 2-ի հրամանագիրը, որով սահմանված է, թե հանձնաժողովն իր գործունեության մեջ պետք է առաջնորդվի ընթացակարգի թափանցիկության և հրապարակայնության սկզբունքով: Եվ հանձնաժողովի անդամները առաջնորդվում են իրենց իսկ ընդունած կարգով»,- ասում է «Իրավունքի Եվրոպա միավորման» անդամ Լուսինե Հակոբյանը:

Այս կազմակերպության մեկ այլ ներկայացուցիչ՝ Տիգրան Եգորյանն էլ ավելացնում է, որ նախորդ մրցույթի համեմատ այս անգամ թափանցիկության և հրապարակայնության շեմն էապես նվազել է: «Եթե ամփոփենք, ապա գնահատման կարգի սահմանված չափանիշների համադրության արդյունքում կստանանք, որ մրցույթի մոտավորապես 50-55 տոկոսը հնարավոր չեղավ դիտարկել: Իսկ այդ մասն իր մեջ ներառում էր լեզվի իմացության ստուգման և ներկայացված փաստաթղթերի դիտարկումը»,- ասում է Տ. Եգորյանը:

«Թափանցիկությունը ԵԽԽՎ-ի համար լուրջ սկզբունք է, և կարելի է արձանագրել, որ տեղի է ունեցել այդ սկզբունքի լուրջ խախտում»,- եզրափակում է Լ. Հակոբյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում