Թուրքական «Ժողովրդի ազատագրման հեղափոխական ճակատն» իր վրա է վերցրել Անկարայում ԱՄՆ դեսպանատան մոտ տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը, հաղորդում է Hürriyet պարբերականը։
Ավելի վաղ ամերիկյան ABC-ն հաղորդել էր, որ պայթյունի հեղինակը Էջևիթ Սանալին է, որը նախկինում դատապարտված է եղել այդ կազմակերպության հետ կապ ունենալու համար։
ԱՄՆ պետդեպարտամենտի տվյալներով՝ ուրբաթ օրը Անկարայում ԱՄՆ դեսպանատան մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է անվտանգության մեկ աշխատակից, մի քանի մարդ վնասվածքներ են ստացել։