ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգի Ռոք-Հիլլ քաղաքի բնակիչը, ում անունը չի նշվում, 4 ամսվա ընթացքում 2 անգամ վիճակախաղում շահել է 200 հազար դոլար: Այս մասին գրում է The Herald թերթը:
The Color of Money վիճակախաղի առաջին հաղթող տոմսը տղամարդը գնել է սեպտեմբերին: Երկրորդ հաղթանակ բերող տոմսը նա գնել է մի քանի օր առաջ:
Ամերիկացու խոսքերով՝ երկրորդ շահումից ինքն ավելի շատ է ոգևորվել, քան առաջինից: Շահած առաջին գումարը նա մտադիր է ծախսել երեխաների կրթության վրա, իսկ երկրորդը՝ հիմք դարձնել կենսաթոշակային խնայողությունների համար: