Friday, 26 04 2024
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Աշոտ Սմբատյանը Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր

«Պստոյի» տոնից վիրավորված 34-ամյա Արտակ Մինասյանը դանակով խփել է ուղիղ սրտին

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Լևոն Ավետիսյանի նախագահությամբ շարունակվեց Արտակ Մինասյանի գործի դատական քննությունը:

32-ամյա Արտակ Մինասյանը մեղադրվում է դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Արտակ Մինասյանը նախկինում 3 անգամ դատվել է գողությունների համար:

Վերջին անգամ դատապարտվել է 2007 թվականին, վերջին հաշվով դատապարտվել է 8 տարի ազատազրկման: Պատժից ազատվել է պայմանական-վաղաժամկետ՝ 2013 թվականի դեկտեմբերին՝ պատժի 2 ամիս 4 օրը չկրած:

Այս գործով Մինասյանը կալանքի տակ է 2014 թվականի սեպտեմբերի 11-ից՝ հանցագործության կատարման հաջորդ օրից:

Արտակ Մինասյանն ամուսնացած չէ, նույնիսկ դպրոց չի գնացել…

Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի սեպտեմբերի 10-ին, ժամը 21-ի սահմաններում Քանաքեռում բնակվող Արտակ Մինասյանը տնից դուրս է եկել, գնացել Թբիլիսյան խճուղի: Հանդիպել է իր ծանոթ Արմեն Հակոբյանին: Երկուսն էլ խմած են եղել: Զրուցել, ապա վիճել են միմյանց հետ:

Վիճաբանությունը վերաճել է քաշքշոցի: Վիճելով ու միմյանց քաշքշելով՝ նրանք աստիճաններով բարձրացել են դեպի Քանաքեռի 2-րդ փողոց:
Այնտեղ՝ հարթակի վրա, Մինասյանը գրպանից հանել է ծալովի դանակն ու երկու անգամ հարվածել է Արմենին: Տուժողին օգնություն չի ցուցաբերել, գնացել է տուն:

Ստացած վնասվածքից Արմեն Հակոբյանը մահացել է:

Տուժողին «Պստո» են ասել, նա 44 տարեկան էր, ամուսնալուծված, երկու չափահաս աղջիկների հայր, արհեստավոր:

Դեպքի հաջորդ օրը Արտակ Մինասյանը բերման է ենթարկվել ոստիկանություն և խոստովանել է կատարածը:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ տուժողի մահը վրա է հասել տրավմատիկ հեմոռագիկ շոկից: Դանակի հարվածից վնասված են եղել տուժողի սրտապարկը, սիրտը:

Գոտկատեղին եղել է կտրած-ծակած, բայց՝ չթափանցող վերք:

Տուժողի մարմնին եղել են նաև քերծվածքներ, շրթունքի շրջանում՝ արյունազեղում: Սրտի վնասվածքը ստանալուց հետո նա շատ կարճ ժամանակ դեռ կարող էր ինքնուրույն գործողություն կատարել:

Տուժողը ալկոհոլ օգտագործած վիճակում էր, ստամոքսը դատարկ է եղել, նա հիվանդ էր լյարդի ցեռոզով:

Ամբաստանյալ Արտակ Մինասյանը չցանկացավ մանրամասն ցուցմունք տալ դատարանում, ասաց, թե ամեն բան ասել է նախաքննական ցուցմունքներում:

Այնուամենայնիվ, ամբաստանյալը պատասխանեց կողմերի հարցերին:

Նա ասաց. «Էղել ա վիճաբանություն, կռիվ, դանակահարություն: Ես եմ հարվածել կռիվ անելուց… Իմ խփելուց հետո տուժողը իջավ-գնաց, ես էլ գնացի տուն ու քնեցի… Մենք նախկինում իրար հետ չենք վիճել… Նորմալ չեմ հիշում՝ ինչից սկսվեց վեճը: Կատակ էինք անում, բայց Արմենը վիրավորական տոնով ինձ ասավ՝ թող գնա ստեղից… Էդ թեմայից ու ինձ արհամարհական քշելուց խոսակցությունը երկարեց, քֆուր արեցինք…

Դանակով խփելը ստացվեց… Խառն էինք… Չեմ հասկացել՝ մարմնի որ մասին եմ խփում…Ես տեսա, որ Արմենը աստիճաններով իջավ, նրա ընկնելը չեմ տեսել… Ինքը ոչ մի բան չասավ գնալուց… Դանակը, որով խփել եմ, պուճուր էր, ես չպատկերացրի, որ էդ դանակով ուժեղ վնաս կտամ… Իրար հետ հաց ենք կերել նախկինում, բայց հաց ուտելը էս դեպքի հետ կապ չունի… Հա, ես իրան կյանք չէի տվել, ես ո՞նց կարայի իրան կյանք տայի, կյանք տանելն էլ հեշտ չի… Ես խմած էի, բայց ոտիս վրա կանգնում էի… Ուղղակի ջղայնացել էի, բայց ես ագրեսիվ մարդ չեմ…

Դանակը մոտիցս ընկել-կորել ա տուն գնալու ճամփին… Ես թեմա չեմ ունեցել Արմենի հետ, ստացվել ա… Տուժողի իրավահաջորդի քաղաքացիական հայցը՝ 1 միլիոն 400 հազար դրամը, ընդունում եմ, բայց ես էտի ո՞նց կարամ հատուցեմ… Կուզեմ, բայց՝ ինչո՞վ…»:

Տուժողի մականունը՝ «Պստո», ցույց էր տալիս, որ փոքրամարմին ամբաստանյալից տուժողը շատ ուժեղ չի եղել, տարիքով նրանից մեծ էր, դեպքի պահին էլ՝ հարբած, նա ամբաստանյալի համար որևէ վտանգ չի ներկայացրել: «Պստոյի» հարազատներից մեկն ասաց, որ նա ամբաստանյալի համեմատ մի քիչ «լիքոտ» էր, մի քիչ բոյով, նա աշխատող, բարի մարդ էր…

«Իրար քաշքշեցիք, կռվեցիք՝ բավարարվեիք դրանով, դանակով հարվածելու անհրաժեշտությունը ո՞րն էր»,- հարցրեց նախագահողը:
«Եսիմ»,- պատասխանեց ամբաստանյալը:

Մեղադրական ճառով հանդես եկավ մեղադրող Կարապետյանը: Նա ասաց, որ լիովին հաստատված է գնահատում ամբաստանյալի մեղքը դիտավորյալ սպանություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Ամբաստանյալին բերման են ենթարկել տանից: Նրա տունը գետնափոր կարելի է անվանել՝ ասաց մեղադրողը, գետնից մոտ մեկուկես մետր բարձրության վրա տանիքն է: Տանիքում մի «դոշակ» է գցած եղել, որի վրա քնել է ամբաստանյալը:

Այդ «դոշակի» կողքին դրված են եղել ամբաստանյալի «բոթասանման» կոշիկները, որոնց ներբանի նախշերը համընկել են այն հետքերին, որ ամբաստանյալը թողել է տուժողի հետ կռվելու, նրան դանակով հարվածելու վայրում: Այդ նույն հետքը նա թողել է նաև տուժողի սպորտային տաբատի փողքի վրա:

Մեղադրողը հնարավոր համարեց անգամ, որ Արտակը «քայլել է» տուժողի ոտքի վրայով… Ամբաստանյալից առգրավված բոթասների ներբաններին արնանման հետքեր են եղել…

Մեղադրողը նշեց, թե ամբաստանյալը տուժողին դանակով հարվածել է «չկոնկրետացված դիտավորությամբ»: Նման դեպքում, ըստ մեղադրողի, վրա հասած հետևանքն է հաշվի առնվում, իսկ Արտակի կողմից դանակով ուղիղ տուժողի սրտին խփելու հետևանքը տուժողի մահն է եղել:

Արտակ Մինասյանը հարվածելուց հետո թողել-գնացել է, տուժողին օգնելու ուղղությամբ ոչինչ չի արել: Իսկ տուժողը դանակահարության վայրից շատ չի հեռացել, ընդամենը՝ 4 մետր: Մի տան դարպասի է հասել, փորձել է երևի օգնություն կանչել, բայց ընկել ու մահացել է: Եթե ամբաստանյալը հեռանալիս հետ նայեր, կտեսներ, որ տուժողն ընկած է…

Քանի որ Արտակ Մինասյանը նախկինում երեք անգամ դատապարտվել է, կատարել է մեկ՝ միջին ծանրության ու երկու՝ ծանր հանցագործություն, ապա, ըստ մեղադրողի, առկա է նրա կողմից հանցագործությունների կատարման առանձնապես վտանգավոր ռեցիդիվը:
Ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ մեղադրողը գործում ի հայտ չէր բերել:

Մեղադրողը միջնորդեց Արտակ Մինասյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով ու դատապարտել 14 տարի ազատազրկման: Տուժողի իրավահաջորդի ներկայացրած քաղհայցի պահանջը բավարարել ամբողջությամբ:

Տուժողի իրավահաջորդը՝ Արմենի քույրը, ասաց. «Ցանկանում եմ, որ ինքը խիստ դատվի… Եթե շուտ դուրս գա, էլի հանցանք է գործելու…»:
Ամբաստանյալի շահերի պաշտպան Հ. Իսրայելյանը ժամանակ խնդրեց՝ պաշտպանական ճառին նախապատրաստվելու համար:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 10-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում