Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ 2015 թվականի ողջ ընթացքում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն աշխարհի տարբեր անկյուններում նախատեսում է գիտական բացարձակ նորույթ պարունակող, թանգարանային ցուցադրությունների ժամանակակից տեխնոլոգիաներով, նորագույն ձևավորմամբ, քսանհինգ խորագրով, միաժամանակ բազմալեզու ցուցադրություններ կազմակերպել:
Հայոց ցեղասպանության թեմային նվիրված տարբեր խորագրերով ժամանակավոր ցուցադրությունները շահեկանորեն կնպաստեն հայկական ու միջազգային լսարաններում սույն թեման խոր և հանգամանալի ներկայացնելուն, կծառայեն կրթադաստիարակչական նպատակների: Ցուցադրություններին կից լինելու են հայերեն և օտար լեզուներով պատրաստված պատկերագրքեր, գրքույկներ և թռուցիկներ: Զուգահեռ՝ ՀՑԹԻ-ի կողմից նախատեսվում է հայերեն և օտար լեզուներով հուշագրություններ ու մենագրություններ հրատարակել:
«Արտերկրում նման ցուցադրություններ կազմակերպելը հնարավոր է միայն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) և տեղի հայ համայնքի համապատասխան կառույցների ու ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների աջակցությամբ համապատասխան ցուցադրական հարթակներ ապահովելու դեպքում:







































