Friday, 26 06 2026
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ

Ազնիվ ու բարձրորակ քաղաքական կյանքին խանգարողը միայն Ծառուկյա՞նն էր. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանի հայտնի ելույթի նկատմամբ անգամ շատ դրական տրամադրված անձինք այս օրերին հարցեր են բարձրացնում, որոնց պատասխանները ոչ ոք չունի:

Եթե ընդամենը դասակարգենք այդ հարցերը, փորձելով զերծ մնալ ավելորդ էմոցիաներից ու գնահատականներից, ապա այսպիսի պատկեր կստացվի.

1. Քաղաքական զտման պրոցեսը շարունակվելո՞ւ է, թե՞ ազնիվ ու բարձրորակ քաղաքական կյանքին մեզանում խանգարողը միայն Գագիկ Ծառուկյանն էր, իսկ մյուս կուսակցությունների ղեկին կարող են շարունակվել նրանք, ովքեր «Վարդանանքը» չեն կարդացել և հռետորական բարձր արվեստին չեն տիրապետում:

2. ՀՀԿ և մյուս օլիգարխները նույնպե՞ս հեռացվելու են օրենսդիր և գործադիր իշխանությունից, և, ընդհանրապես՝ իշխանության թևերը տարանջատելու, բիզնեսն իշխանությունից զատելու գործընթացները շարունակվելո՞ւ են, թե՞ ոչ:

3. Աժ պատգամավորների բացակայությունների հարցը քննարկվելո՞ւ է այսուհետ ևս, թե՞ անհարգելի են միայն իշխանությանն անհնազանդություն ցուցաբերած պատգամավորների բացակայությունները, իսկ մյուսները կարող են խորհրդարան չգնալ, օրենքների մշակմանը չմասնակցել, ելույթ չունենալ, հարցեր չտալ, բայց շարունակել տնօրինել մանդատները:

4. Ոչ կոռեկտ պահվածքը, քաղաքական հակառակորդներին վիրավորելը, նրանց մականունները, կենսագրության մութ էջերը հիշելն այսուհետ դառնալու են մեր քաղաքական գործիչների շփումներում ընդունված նո՞րմ, թե՞ այդ «պրիյոմները» կիրառվելու են միայն նրանց նկատմամբ, ում իշխանությունն ուզում է դուրս մղել քաղաքականությունից:

5. Սահմանադրական փոփոխությունների թեման այլևս դառնալու է տաբու, և ցանկացած անձ, որ կհամարձակվի դեմ արտահայտվել, պատժվելո՞ւ է, թե՞ պատժվելու են միայն նրանք, ովքեր կփորձեն տապալել սահմանադրական հանրաքվեն»:

 

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում