Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Որովհետև Ղարաբաղը արյունով ողողված քարեր է, իսկ Դոնբասը՝ արդյունաբերական ավազան. Վիտալի Պորտնիկով

Ոչ միայն Ռուսաստանում, այլև Արևմուտքում շատերը Վլադիմիր Պուտինին անվանում են իսկական հիբրիդային պատերազմների վարպետ, ով հմուտ գործողություններով և՛ Արևմուտքին, և՛ Ուկրաինային ստիպել է հաշվի նստել իր հետ, grani.ru կայքում գրում է ուկրաինացի վերլուծաբան Վիտալի Պորտնիկովը: Բայց իրականում Վլադիմիր Պուտինի և նրա խորհրդականների գործողություններում ոչ մի նոր բան չկա: Նրանք պարզապես մանրակրկիտ կերպով կրկնօրինակում են Խորհրդային Միության փլուզմանն ուղղված ԿԳԲ-ի առաջին հատուկ գործողությունը՝ մասնակցությունը ղարաբաղյան ճգնաժամին:

Վեճի մեջ չեմ մտնի այն հարցի շուրջ, թե ինչը դարձավ Ղարաբաղի հակամարտության սկզբնապատճառ. հայ և ադրբեջանցի բնակչության միջև բազում տարիների վեճերը, Ստեփանակերտի և Բաքվի միջև տարաձայնությունները, Հայաստանի և Ադրբեջանի կուսակցական ղեկավարությունների միջև մշտական անտագոնիզմը: Տվյալ դեպքում կարևորը դա չէ, այլ այն, որ խորհրդային հատուկ ծառայությունները արեցին հնարավոր ամեն բան՝ հակամարտություն հրահրելու համար այնպիսի իրավիճակում, երբ այն պետք էր հանգստացնել: Որպես օրինակ՝ ԽՄԿԿ Կենկոմի օրգանի՝ «Պրավդա» թերթի «Զգացմունքներ և բանականություն» (“Эмоции и разум”) հայտնի հոդվածը: Քանի որ ես եղել եմ դրա պատրաստման և տպագրման ականատես, կարող եմ վստահորեն հաստատել Հայաստանի ԽՍՀ-ի և Ադրբեջանի ԽՍՀ-ի վերաբերյալ «Պրավդա»-ի թղթակիցների հայտարարությունները, որոնք այդ հոդվածը չէին էլ տեսել, բայց դրա տակ թերթում տեսան իրենց ստորագրությունները:

Այդ հոդվածը, որը չբավարարեց հակամարտության կողմերից ոչ մեկին և ընդունվեց որպես խորհրդային ղեկավարության պաշտոնական դիրքորոշում, պայթեցրեց Ղարաբաղը: Պայթեցրեց Հայաստանը: Պայթեցրեց Ադրբեջանը: Ղարաբաղյան հակամարտությունը հանգեցրեց անթիվ դժբախտությունների երկու կողմերում էլ, որոնք, չնայած ծանր պատմական անցյալին և անհամաձայնություններին, կարող էին պահպանել սառը խաղաղություն և ոչ թե պատերազմել միմյանց հետ: Ընդ որում, հայերը շարունակում էին ապրել Բաքվում, որն այդ ժողովրդի նախկին քաղաքակրթական կենտրոններից մեկն էր, իսկ ադրբեջանցիները՝ Աղդամում, Շուշիում և անգամ՝ Երևանում: Այժմ այդ ամենն արդեն դժվար է պատկերացնել:

Բայց փոխարենը լավ հայտնի են այդ քառորդդարյա մղձավանջի արդյունքները: Դա ադրբեջանական պետության գործնական փլուզումն է և ժողովրդավարական ուժերի լիակատար մարգինալացումը, որոնք նախաձեռնությունը զիջեցին երկիրը կյանքի և ավտորիտարիզմի վերադարձրած ԽՍՀՄ ԿԳԲ-ի գեներալ Հեյդար Ալիևին: Դա Հայաստանի վերածումն է հետխորհրդային ամենաաղքատ և Ռուսաստանից ամենաշատ կախվածություն ունեցող երկրի, որտեղ մարգինալացված են այն ուժերը, որոնք հանդես են գալիս հայ ժողովրդի բազմադարյա պատմության համար ամենաբնական՝ եվրոպական զարգացման ուղու օգտին: Զարմանալի է, որ մի երկիր, որը Բյուզանդիայի, Հռոմի և Հրեական հողի հետ կերտել է մեր քաղաքակրթությունը, Լուբյանկայի գործողությունների հետևանքով հայտնվել է ժամանակակից աշխարհի բառացիորեն ճամփեզրին, և դա ոչ միայն Հայաստանի, այլև ապագա Կովկասի և Եվրոպայի խնդիրն է: Եվ, ի վերջո, դա Ղարաբաղն է. այն վերածվել է ամրոց-երկրի, միաժամանակ Հայաստանի ու Ադրբեջանի համար ապակայունացնող գործոնի:

Իսկ ինչո՞ւ Դոնբասը նույնպես չվերածել այդպիսի Ղարաբաղի, շարունակում է Պորտնիկովը: Իսկ թե արդյունքում ինչ կդառնա Ուկրաինան՝ հետպատերազմյան Հայաստան կամ հետպատերազմյան Ադրբեջան, հազիվ թե անհանգստացնում է Վլադիմիր Պուտինին: Առավել ևս, որ Ուկրաինան, ինչպես որ Հայաստանը, նավթ չունի:

Բայց անցյալի այդ կրկնության մեջ կա մեկ ոչ մեծ սխալ հաշվարկ: Հայերին իսկապես պետք էր Արցախը: Իսկ ադրբեջանցիներին իսկապես պետք էր Ղարաբաղը: Դա դասական էթնիկ հակամարտություն էր, հող, որը ժողովորդներից յուրաքանչյուրը համարում էր իրենը, և որը չէր ցանկանում ոչ ոքի հետ կիսել: Հայերը պատրաստ էին մեռնել Արցախի համար: Եվ ադրբեջանցիներն էլ պատրաստ էին մեռնել Ղարաբաղի համար: Անգամ Հայաստանի ու Ադրբեջանի անկախությունները դարձան այդ պայքարի հետևանք, և ոչ թե հակառակը:

Դոնբասի համար ոչ ոք չի ցանկանում մեռնել: Ուկրաինացի զինվորները, որոնք ռուս զինվորներից պաշտպանում են ճակատային գիծը, պաշտպանում են հենց Ուկրաինան, ոչ թե Դոնբասը: Պատահական չէ անգամ, որ Մարիուպոլում, որը դեռ ոչ վաղ անցյալում Դոնբասի մարզի գլխավոր քաղաքներից մեկն էր, խոսում են նոր մարզի՝ Մերձազովի մասին, որպեսզի իրենց նույնականացնեն ոչ թե Դոնբասի, այլ Ուկրաինայի հետ: Կարելի՞ է պատկերացնել, որ Արցախի տարածքի անգամ մի հատվածի բնակիչներ հրաժարվեին այդ անվանումից: Երբե՛ք:

Ռուս զինվորները և վարձկանները այնպես չէ, որ հետ են գրավում հենց Դոնբասը. նրանց համար այն պարզապես պլացդարմ է: Ռուսները պարզապես իրականացնում են իրենց գերագույն գլխավոր հրամանատարի՝ Ուկրաինայում իրավիճակն ապակայունացնելու ծրագիրը: Եվ Պուտինի համար բոլորովին միևնույն է՝ որտեղ այն ապակայունացնել:

Արդյունաբերական Դոնբասը և՛ Ուկրաինայի, և՛ Ռուսաստանի համար իսկական ճամպրուկ է՝ առանց բռնակի: Մարդիկ, ովքեր դատողություններ են անում, թե ինչ է Ուկրաինան «կորցրել Դեբալցևոյում», և ինչպես այժմ կզարգանա Դոնեցկի և Լուգանսկի տնտեսությունը շնորհիվ այդպիսի հիանալի երկաթուղային հանգույցի, ինձ համար իսկական գժեր են: Ի՞նչ տնտեսություն ավերված արդյունաբերական շրջանում: Ու՞մ պետք է Դոնբասը վաճառի իր արտադրանքը: Նրա ածուխը աշխարհում պետք է միայն մեկ երկրի, և դա այն դեպքում, երբ այդ նույն աշխարհում այլ անտրացիտ էլ կա, իսկ Դոնբասի համար այլ Ուկրաինա չկա: Դոնեցկը և Լուգանսկը կարող են գոյատևել միայն որպես պլացդարմ՝ Ուկրաինայում իրավիճակն ապակայունացնելու համար, այլևս ոչ մի կերպ: Եվ Պուտինը, ինչքան տարածք էլ որ օկուպացնի, միևնույն է, Դոնբասից Ղարաբաղ չի սարքի: Գիտե՞ք ինչու:

Որովհետև հայը, երբ ցուցակագրվում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխարհազորում, սիրում էր Արցախը կյանքից առավել և պատերազմից պաշտպանում էր իր թանկագին մորը, ծերունի հորը, կնոջը և երեխաներին: Եվ ադրբեջանցին, ով կանգնած էր Շուշիի դիրքերում, սիրում էր Ղարաբաղը կյանքից առավել և պատերազմից պաշտպանում էր իր թանկագին մորը, ծերունի հորը, կնոջը և երեխաներին: Սա երկու հարևան ժողովուրդների մեծ, անմխիթար ողբերգությունն է:

Իսկ հիմա նայենք Դոնբասին: Ուկրաինացի զինվորը նույնպես ագրեսիայից պաշտպանում է իր թանկագին մորը, ծերունի հորը, կանանց և երեխաներին: Բայց նրանք ոչ թե տարածքի ներսում են, այլ ազատ Ուկրաինայում, և նա թշնամուն կանգնեցնում է սահմանագծին: Ռուս վարձկանը, որը հավատում է Պուտինին և կայսրության հզորությանը, նույնպես կարող է կարծել, որ «ֆաշիստներից» պաշտպանում է իր թանկագին մորը, ծերունի հորը, կնոջը և երեխաներին: Պարզապես նրանք բոլորը իր ետևում են, խաղաղ Ռուսաստանում: Իսկ Դոնբասի բնակչությո՞ւնը: Իսկ Դոնբասի բնակչությունը պարզապես սպասում է՝ ով կհաղթի և կվճարի իրենց կենսաթոշակները, աշխատավարձերը, սոցիալական արտոնությունները, գրում է վերլուծաբանը: Այդ բնակչության հիմնական մասը շրջանի պատմությանը մասնակցություն չունի: Առավել ևս որ Դոնբասի շատ ազատ մտածող և ակտիվ բնակիչներ պարզապես գնացել են, ընդ որում, ոչ միայն Ուկրաինա, այլև՝ Ռուսաստան: Իսկ Ղարաբաղից չէին գնում: Ղարաբաղից փախչում էին միայն, եթե գալիս էին ուրիշները:

Բայց այլ կերպ չի էլ կարող լինել: Որովհետև Ղարաբաղը երկիր է, քարեր՝ ողողված արունով, մենք և մեր սարերը: Իսկ Դոնբասը պարզապես արդյունաբերական ավազան է: Արդյունաբերական ավազանները հենց դրա համար էլ գոյություն ունեն, որ մարդիկ դրանցից հեշտությամբ գնում են, երբ աշխատանքը վերջանում է: Եվ առանձնապես իրենց չեն էլ ծանրաբեռնում հանքահորերի, ֆաբրիկաների ու գործարանների գործուներության պատասխանատվությամբ: Իհարկե, Դոնբասը նույնպես հող է. Դոնեցկի տափաստան դուրս եկավ և այլն (Вышел в степь донецкую парень молодой… մեջբերում “Спят курганы тёмные” երգից-1in.am): Բայց այն դիտում են ոչ թե հող, այլ միայն տերիկոններ: Այնտեղ, որտեղ սկսվում էին ուկրաինական գյուղերը, ռուսական զորքերը, որպես կանոն, կանգ էին առնում:

Հենց այդ պատճառով էլ Վլադիմիր Պուտինը չի կարող սադրել խոշոր ուկրաինական ապակայունացում Դոնբասի օգնությամբ, իսկ մյուս շրջաններում նրան տանել չեն կարողանում: Հենց այդ պատճaռով էլ նա չկարողացավ խոշոր ուկրաինական ապակայունացում հրահրել Ղրիմի օգնությամբ, քանի որ Ղրիմը, ինչպես Ղարաբաղը, նույնպես երկրի է, և Ղրիմում ակտիվ ռազմական գործողությունների դեպքպւմ կստացվեր էթնիկ հակամարտություն և քաղաքացիական պատերազմ: Պատերազմ Ղրիմի ներսում, ոչ թե նրա շուրջ: Պուտինի ապակայունացումը հակասում է քաղաքակրթության հիմնական օրենքներին, և մեծ հաշվով հենց այդ հանգամանքի շնորհիվ էլ Ռուսաստանի նախագահը դատապարտված է պարտության, եզրափակում է վերլուծաբանը:

Թարգմանությունը՝ Վիկտորյա Անդրեասյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում