Գիտնականները պարզել են, որ ամենաամուր բնական նյութը ոչ թե սարդոստայնն է, ինչպես համարվում էր նախկինում, այլ ծովային խխունջների ատամները:
Գիտնականների աշխատանքը հրապարակվել է Interface ամսագրում:
Հետազոտությունը ցույց է տվել, որ գետերում ու ծովերում բնակվող ծովային այս կենդանիների ատամները պարունակում են գյոտիտ նյութ, որը հայտնի է նաև «երկաթի ասեղային հանքաքար» անվանումով:
Գիտնականները պնդում են, որ ծովային խխունջների ատամները ամրությամբ գերազանցում են սարդոստայնը:
Մասնագետները հայտարարում են, որ այդ ամտամների կառուցվածքը հնարավոր է վերստեղծել արհեստական եղանակով:








































