Կոլումբիայի Սահմանադրական դատարանն միասեռականներին արգելել է օտար երեխաների որդեգրել: Այսուհետ ուժի մեջ է մնում այն սահմանափակումը, համաձայն որի՝ նրանք կարող են որդեգրել միայն ծնողներից մեկի երեխաներին: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Երկրի ԼԳԲՏ հանրության ներկայացուցիչներն իրենց դժգոհությունն են հայտնել այդ վճռի կապակցությամբ:
Սենատոր Արմանդո Բենեդետտին, որը պաշտպանում է միասեռականների, լեսբուհիների, տրանսգենդերների ու բիսեքսուալների իրավունքները, այդ որոշումը կայացրած դատավորներին անվանել է «վախկոտներ»:
Հիշեցնենք, որ 2011-ին Կոլումբիայի Սահմանադրական դատարանը թույլատրել էր միասեռական ամուսնությունները:








































