Ուկրաինայում ճգնաժամի նախօրեին Մեծ Բրիտանիան և ԵՄ-ն տարածաշրջանում հանգամանքների «աղետալի չհասկացվածություն» ցուցաբերեցին: TASS-ի հաղորդմամբ՝ այսպիսի կարծիք են հայտնել Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատի ԵՄ հարցերով կոմիտեի անդամներն իրենց զեկույցում, որը հրապարակվել է ուրբաթ օրը:
Զեկույցում եզրակացություն է արվում, որ եվրոպացի քաղաքական գործիչները Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման շուրջ բանակցություններ սկսելով՝ չեն կարողացել հասկանալ այդ գործընթացին Ռուսաստանի բացասական վերաբերմունքի խորությունը:
«Կոմիտեն համարում է, որ ԵՄ-ն և, հետևաբար, Մեծ Բրիտանիան մեղավոր են, որ նրանք հայտնվել են այդ ճգնաժամում՝ իրենց հաշիվ չտալով՝ լուսնոտների նման»,- ասել է Բրիտանիայի խորհրդարանի վերին պալատի ԵՄ հարցերով կոմիտեի ղեկավար լորդ Քրիստոֆեր Թագենդհեթը:
«Ուժեղ վերլուծական ռեսուրսների պակասը ինչպես Միացյալ Թագավորությունում, այնպես էլ ԵՄ-ում փաստացի հանգեցրել են ճգնաժամի նախաշեմին տրամադրության աղետալի չհասկացվածության»,- հայտարարել է լորդ Թագենդհեթը:
Որպես հետևանք, ինչպես ասվում է Լորդերի պակատի զեկույցում, Ուկրաինայի շուրջ ճգնաժամի ընթացքում բրիտանական կառավարությունը «չկարողացավ այնպիսի ակտիվ և նկատելի դեր խաղալ այդ հարցում, ինչպիսին կարող էր խաղալ»:
«Չնայած Մեծ Բրիտանիայի ԱԳՆ աշխատակիցների թվի ավելացմանը, որոնք զբաղվում են Ռուսաստանով և Ուկրաինայով, մենք չտեսանք նշաններ, որ այդ ուժեղացումը Ռուսաստանում և տարածաշրջանում քաղաքական և տեղական կոնտեքստի խորը հասկացվածության երկարաժամկետ վերականգնման մաս է»,- ասվում է Լորդերի պալատի կոմիտեի զեկույցում:









































