Գեղարոտում հայտնաբերվել են 3300-ամյա մարգարեական սրբավայրեր։ Դրանք գտնվել են բլրի գագաթի ամրոցում։ Փորձագետները հավատացած են, որ սրբավայրերը կիրառվել են իշխանավորների կողմից ապագայի կանխագուշակությունների համար։ Այս մասին հայտնում է Asbarez-ը՝ հղում անելով Live Science-ին։
Սրբավայրերից յուրաքանչյուրն իրենից ներկայացնում է մեկուսի սենյակ, որտեղ կա մոխրով լի կավե ավազան և կերամիկական սպասք։ Այնտեղ հայտնաբերվել են նաև արտեֆակտներ, ինչպիսիք են դրոշմակնիքները, կավե ֆիգուրներն ու կենդանիների ոսկրերը՝ կովի, ոչխարի և այծերի ճաներ, որոնց վրա նշումներ են եղել։
Հայտնագործության հեղինակներ Քորնելի համալսարանից՝ Ադամ Սմիթի ու Ջեֆրի Լեոնի կարծիքով՝ սրբավայրերում կատարվել են 3 տեսակի գուշակություններ, որոնցից մեկն ապագայի կանխագուշակումն է ծեսերի միջոցով, որոնք ներառում են այրված կենդանական ոսկրեր, որոնց նայելով գուշակություններ են արվել, այլ արարողություն ներառել է ալկոհոլի մեջ մոխիր լցնելը։
Հայտնաբերվել են նաև ապագան քարերի միջոցով կանխագուշակելու վկայություններ։ Համարվում է, որ սրբավայրերը կիրառվել են մոտ 100 տարի՝ մինչ ամրոցի ավերումը։










































