Ցյուրիխի շախմատային սուպերմրցաշարի հաղթող է դարձել ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկարու Նակամուրան:
Դասական շախմատի 10 տուրերից հետո ամերիկացի շախմատիստն ու հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը 9-ական միավոր էին վաստակել: Բլիցի լրացուցիչ պարտիայում հաղթել է Նակամուրան:
Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանն իր ակտվում 7 միավոր է գրանցել և զբաղեցրել 4-րդ տեղը:






































