Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի ցանցահենները կոտրել են SIM-քարտերի խոշորագույն արտադրողի ներքին համակարգերը և կրկնօրինակել անհատական գաղտնագրերը, որոնք օգտագործվում են անձնական տեղեկության պահպանման համար: Այս մասին գրում է The Independent-ը՝ հղում անելով Էդվարդ Սնոուդենի փաստաթղթերին:
Կիբերհարձակումն իրականացվել է ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության և Կառավարական կապի բրիտանական կենտրոնի կողմից: Նշվում է, որ հատուկ ծառայությունները հասանելիություն են ունեցել ամբողջ աշխարհի SIM քարտերին, ինչը նրանց թույլ է տվել գաղտնալսել հեռախոսազրույցները և կարդալ տեքստային հաղորդագրությունները:
Նշվում է, որ ցանցահենների թիրախում է եղել բջջային կապի Gemalto նիդերլանդական օպերատորը, որը ծառայություններ է տրամադրում 85 երկրների: Ընկերությունը տարեկան վաճառում է մոտ 2 մլրդ SIM-քարտ:







































